Հասարակություն

Արցախում կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության

ℹ️ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

✅ Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

🚫 Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Կարդացեք նաեվ

Դադիվանքի մոտ տեղադրվող դիտակետից ռուս խաղաղապահները կհսկեն տաճարը

Irina Abovyan

Մեկ օրից ավել արնաքամ եմ եղել դիերի կողքին, գիտեին մահացել եմ

Irina Abovyan

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը

Irina Abovyan

Կաղամբով շատ համեղ ու հյութեղ աղցան

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ

Irina Abovyan