Հասարակություն

Եսայան եղբայրները «Յուքոմ»-ի մյուս սեփականատերերին առաջարկել են իրենց վաճառել մնացած 94.6 տոկոս բաժնետոմսերը

«Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն:

Հայկ Եսայանը հաստատում է, որ դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել:

«Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում` գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում», – ասված է հայտարարության մեջ:

Եսայան եղբայրները նաև հայտնում են. «Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով: Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06 տոկոս բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար»:

Կարդացեք նաեվ

Մարդիկ նկարահանել են, թե ինչպես են երկնքից թափվում հազարավոր սարդեր․․․ մարդիկ սարսափահար փախնում էին

Irina Abovyan

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՎՎԱԾ ԴԻՐՔԸ ԵՒ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԴԻԱԿՆԵՐԻ ԿՈՒՅՏԵՐ

Irina Abovyan

Դպրոցներում դասերի վերսկսումը կհանգեցնի կորոնավիրուսի նոր բռնկումների. մասնագետներ

Irina Abovyan

Նա 7 կգ կորցրեց 10 օրում այս բաղադրատոմսի շնորհիվ

Irina Abovyan

Beeline-ը կօգնի կորպորատիվ հաճախորդներին կառուցել ներքին ցանց

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ընտրեք հրեշտակին և նա կասի, թե ինչ է սպասվում ձեզ առաջիկա շաբաթվա ընթացքում

Irina Abovyan