Հասարակություն

Այսօր Ավագ շաբաթն է՝ Ճրագալույց Զատկի

Այսօր Ավագ շաբաթն է՝  Ճրագալույց Զատկի։

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:

 Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:

Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Կարդացեք նաեվ

Ռեհանը կանխում է կաթվածը. իզուր չէ, որ օգտագործվել է հին ժամանակներից

Irina Abovyan

Մայրական զորեղ աղոթք՝ զինվոր որդու համար. Տե՛ր, պահապան եղիր մեր զինվորներին

Irina Abovyan

Երբևէ ադրբեջանական բանակի ղեկավարությունը այսպիսի անհարգալից վերաբերմունք չի դրսևորել սեփական զոհերի ու դիակների նկատմամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ինչպե՞ս է Եգոր Գլումովը 11 մետրանոց իրացնում՝ փակ աչքերով

Irina Abovyan

Մարտի 8-ին տհաճ անակնկալներ չեն լինի. որքան կլինեն ծաղիկների գները

Irina Abovyan

Թռչնի կաթը՝ Մարիի բաղադրատոմսով, ուղղակի արտակարգ է ստացվում. փորձեք

Irina Abovyan