Հասարակություն

Երևանի Անդրանիկի փողոցի ավտոտնակներից մեկի նկուղային հարկում բռնկվել է հրդեհ․ կա զոհ

Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։



Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:

Փրկարարները նկուղում հայտնաբերել են Արամ Ա.-ի (ծնված 1947 թ.) այրված դին և դուրս բերել: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ:

Կարդացեք նաեվ

Հավի միսն այսպես շատ համեղ է ստացվում

Gevorg Kazaryan

Կենդանակերպի ամենածանր բնավորությամբ տղամարդիկ

Irina Abovyan

Կենդանակերպի նշանների կյանքի խնդիրները

Irina Abovyan

Ո՞վ է երեխաներին դաժան ծեծի ենթարկել. պա՞պը թե՞ հորաքույրը. ինչ պայմաններում են ապրել երեխաները. մանրամասներ

Irina Abovyan

Հայտնաբերվել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

Irina Abovyan

Ադրբեջանական զորքը՝ Սյունիքում

Irina Abovyan