Հասարակություն

Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ օրում 2 մահ

Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 937 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1324): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 173 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 13 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում մահացել է 2 քաղաքացի): Մահերից մեկի մասին երեկ նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Կարդացեք նաեվ

Աշակերտները կարող են միայն տվյալ դեպքում դպրոց չհաճախել

Irina Abovyan

«Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ծանրանում է». հարցում՝ Երևանում

Irina Abovyan

Շնորհավոր Սուրբ Զատիկ ․Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Արփիի հետ

Irina Abovyan

«Ամեն ինչ լավ է լինելու»․ Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Լոլիկի հրաշալի ծառ, որն աճեցրել են Իսրայելում. լոլիկի հատուկ տեսակ

Irina Abovyan

Ոճային ինքնամեկուսացում․ 10 հարմարավետ եւ նորաձեւ կերպարներ՝ տան համար

Irina Abovyan