Շոու-բիզնես

«Եթե չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ». Աննա Էլբակյան

Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի հիման վրա նկարահանված համանուն հեռուստադրաման, որում Երանուհուն է մարմնավորում Աննա Էլբակյանը, մեծ արձագանք գտավ դիտողների շրջանում: BRAVO.am-ի նոր զրույցը դերասանուհու հետ իր կերպարի, արդեն սիրված աղոթքի տեսարանի, երկրում տիրող իրավաճակի եւ թոռնիկների մասին է:

«Մարդկանց մեջ մրցակցություն կա»

«Պատվի համարն» իմ եւ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի առաջին համագործակցությունն էր: Տպավորված եմ իր կատարած աշխատանքով: Հրաչի հետ շատ հեշտ էր, քանի որ նկարհանման հրապարակում ուշադիր է բոլոր դետալներին: Դերասանական կազմը եւս շատ պրոֆեսիոնալ էր, անգամ փոքր թվացող դերերը մարմնավորում էին հրաշալի դերասաններ: Ի սկզբանե զգում էի, որ ստացված նախագիծ ու հետաքրքիր աշխատանք է լինելու, քանի որ շատ լավ էի ճանաչում դրամատուրգ, սցենարիստ Անահիտ Աղասարյանին: Շիրվանզադեի բարձրաձայնած թեման այսօր էլ այնքան արդիական է: Երբ հարստության չափը մեծ է, մարդուն դժվար է լինում դրանից հրաժարվելը: Այսօր էլ մարդկանց մեջ մրցակցություն կա: Մտածում են, որ դիմացինի հեռախոսն ավելի լավն է, տունն՝ ավելի մեծ, մեքենան՝ ավելի թանկարժեք:

Աննա Էլբակյանը


Զգացմունքային Երանուհին

Իմ կերպարը Շիրվանզադեի ստեղծագործության երրորդ գործողության մեջ ընդհանրապես չկա: Կարծում եմ՝ պայմանավորված է այդ ժամանակաշրջանով, երբ կնոջ գործառույթները շատ սահմանափակ են եղել: Բայց Անահիտը որոշել է շարունակել նաեւ իմ կերպարի գիծն ու ստեղծել է զգացմունքային, խոր Երանուհուն:

Աղոթելու տեսարանների մասին

Տպավորիչ է վերջին մասում աղոթքի տեսարանը: Գիտեք, մի բան է, երբ քո բառերով, քո ձեւով ես աղոթում, մեկ այլ բան է այդ աղոթքը գեղարվեստորեն, էկրանային ներկայացնելը: Երկու աղոթքներն էլ լսելի են, իհարկե: Այն աղոթքը, որ քո հոգում, քո բառերով ես անում, եւս լսելի է: Երբ կարդացի սցենարով նախատեսված աղոթքը, զգացի, որ Անահիտ Աղասարյանը խորհրդակցել է քահանաների հետ, ովքեր ավելի հստակ, համառոտ կգրեին այդ աղոթքը: Ֆիլմի այլ հատվածներում եւս եղել են աղոթքի տեսարաններ: Սցենարով գրված է եղել, որ տվյալ դրվագում պետք է աղոթք լինի, բայց գրված չի եղել, թե ինչ աղոթք. վերցրել եմ Աստվածաշնչյան հատվածներ:


Սկսել զրոյից

Զղջալու համար երբեք ուշ չէ: Քրիստոնեության մեջ միշտ կարող ես զրոյից սկսել: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամենամահացու մեղքերի մեջ են, կարող են փրկվել, եթե զղջան, ապաշխարեն: Աստվածաշնչում շատ նման օրինակներ կան: Հիմա չարանալու, թշնամանալու փոխարեն պետք է միաբանվել ու վերարժեւորել մեր օրը, մեր կյանքը:

«Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով»

Հիմա մարդիկ փորձությունների մեջ են: Առօրյայում շատ իրադարձությունների ուշադրություն չենք դարձնում, քանի որ ժամանակ չենք ունենում դրանց համար: Իսկ հիմա տանն ենք, ունենք շատ ազատ ժամանակ ու պետք է տեղին օգտագործենք: Երբ այս իրավիճակը դեռ չկար, ես վազքի մեջ էի՝ թատրոն, նկարահանման հրապարակ, անկախ ինձնից՝ պլաններ էի կազմում հաջորդ օրվա համար: Բայց, ինչպես ասում են, եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, ասա նրան քո վաղվա պլանների մասին: Հիմա մարդիկ, բուժաշխատողները պայքարում են կյանքերի համար: Տղայիս՝ Էդգարի հետ ես անցել եմ մահվան կողքով: Արթնանում էի, բայց չէի ուզում արթնանալ, շնչում էի, բայց չէի ուզում շնչել: Եկավ մի օր, երբ որոշեցի՝ պետք է ապրեմ ու ապրեցնեմ: Եթե ես չեմ մահացել, ուրեմն՝ պետք է ապրեմ:

Աննա Էլբակյանի թոռները


Թոռնիկների մասին

Աղջիկս, թոռնիկներս ամեն օր մեր տանն են. ապրում են մեր դիմացի շենքում: Թոռնիկներիս հետ զբոսնում ենք բակում՝ պահպանելով համաճարակի կանխարգելման բոլոր կանոնները: Նրանք դեռ փոքր են, բայց արդեն աղոթել գիտեն, ամեն օր աղոթում են:

Կարդացեք նաեվ

Աննա Թովմասյանը ցուցադրական ներկայացնում է, թե ինչ է Արամեի համար պատրաստում

Irina Abovyan

Աննա Դովլաթյանն իրենց հարսանիքից դեռ չհրապարակված տեսանյութ է հրապաարկել

Irina Abovyan

Գայթակղիչ, ոճափոխված ու ամառային. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

Irina Abovyan

Այրել է ձեռքն ու ասեղով ծակել շուրթը. Տիմատիի ու Իվլեեւայի ուղիղ եթերը միաժամանակ 550 հազար մարդ է դիտել

Irina Abovyan

Ամառ 2020, Ինչպես են Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառոկյանը հանգստանում իրենց որդու ծնունդից հետո

Irina Abovyan

Հին ու բարի «Խենթ աղջիկը» վերադառնում է. Ռաֆոն ու Վարդանը նորություն ունեն

Irina Abovyan