Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ նավթ արտահանող երկրների կազմակերպության «ՕՊԵԿ+»-ի համաձայնագրի՝ նավթի համաշխարհային գների կայունացման նպատակով արտադրության ծավալները կրճատելու վերաբերյալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը ՌԴ նախագահին տեղեկացրել է նավթարդյունահանող մի շարք երկրների ղեկավարների հետ ունեցած իր շփումների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռուս-ամերիկյան խորհրդակցությունները այս թեմայի շուրջ։

«Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետ կապված հարցեր: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գնահատել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում վարակի տարածման դեմ պայքարի ձեռնարկված միջոցները:

Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների որոշ կարևոր ոլորտների, այդ թվում ՝ տիեզերական համագործակցությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

ԿԱՐԵՎՈՐ․․․ ԻՆՉՊԵՍ Է ԵՂԵԼ․ Մեղրիի վրա Զանգելանից և Օրդուբադից զինված հարձակման սպառնալիքը 1992-ին

Irina Abovyan

Սելֆի անելով ազգին խաբել եք, թե գտնվում եք դիրքերում․ հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին մենակ ենք թողել. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Ընձի որ ժողովուրդը ընտրի վարչապետ,երդվում եմ երեխեքիս արև,եթե Հայաստանը ընտիր չապրի,ասա ամոթ քեզ

Irina Abovyan

Ասա՝ Նիկոլ հողատու ասա ՝ Նիկոլ դավաճան նոր կգնաս

Irina Abovyan

Նիկոլ ջան, էս ինչքան բարություն կա քո մեջ, մենք քո կողքին ենք քանի որ…Օգտատիրոջ սատարող գրառումը Փաշինյանի մասին

Irina Abovyan

ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ. ՊՆ

Irina Abovyan