Հասարակություն

«Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի թեմայով հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան ստեղծված իրավիճակում լուրջ փորձությունների միջով պետք է անցնի: Սոբյանինի խոսքով՝ դրան պետք է նախապատրաստվել:

Նա ընդգծել է, որ Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել:

«Ձեզ հստակ ասում եմ, պիկը դեռևս չի սկսվել, մենք ավելի շուտ գտնվում ենք դրա ստորոտին, նույնիսկ կես ճանապարհն էլ չենք անցել»,-ասել է քաղաքապետը:

Միևնույն ժամանակ Սոբյանինն ասել է, որ կանխատեսումներ անել չի ցանկանում:

«Լավագույն կանխատեսումն ամեն ինչ 100 տոկոսով անելն է»,-շեշտել է քաղաքապետը:

Սոբյանինը հավելել է, որ խոսքն առավելագույն քանակով թեստավորման, բժշկական ոլորտի առավելագույն նախապատրաստման, ինչպես նաև կարանտինային ռեժիմի և ինքնամեկուսացման պայմանների պահպանման առավելագույն վերահսկման մասին է:

Ներկայում Մոսկվայում ախտորոշվել է վարակման 6698 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով:

Կարդացեք նաեվ

Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. ահազանգ ԱԻՆ-ում

Irina Abovyan

Զինվորից անընդհատ գումար են վերցրել, հետո 2 կրակոցով սպանել․ ծնողները մանրամասներ են հայտնում

Irina Abovyan

Դուրս ենք գալու պայքարի, եթե նորից երկարաձգվի էս ապօրինի ու անիմաստ արտակարգ իրավիճակը. Կարեն Արայան (Տեսանյութ)

Irina Abovyan

Ցուցարարը ջախջախեց Նիկոլին․ Տեսեք թե ինչ արեց նա․

Irina Abovyan

Ռուսաստանը Հայաստանին է նվիրաբերել COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներ

Gevorg Kazaryan

Հնդկաստանում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են Քովիդ և Քորոնա

Irina Abovyan