Հասարակություն

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսից մահացածների հարազատներն ահազանգում են.դիերը իրենց են տալիս այլանդակված վիճակում

Irina Abovyan

Եթե մենք չպահպանենք կանոնները, ապա սցենարը սա է լինելու. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

«Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից, վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ»․ Աննա Հակոբյանը՝ տաքսու վարորդի պատմածի մասին

Irina Abovyan

Եղանակը մարզերում և Երևանում

Irina Abovyan

Պատկան մարմինների քար անտարբերության պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Irina Abovyan

«Կոտորվեցի ես, ինչքա՞ն դեղ առնեմ, հացը պարտքով վերցնեմ»

Irina Abovyan