Հասարակություն

Կրասնոդարում Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Новая Кубань

Անցած 24 ժամվա ընթացքում ՌԴ Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 24 մարդու մոտ:

Ինչպես հաղորդում է newkuban.ru կայքը, վարակման նոր դեպքեր են գրանցվել Տուապսեում, Սոչիում և Կորենովսկում:

Տեղեկատվության համաձայն՝ վարակվածներից մեկը Կրասնոդար է ժամանել Հայաստանից, իսկ մյուս 23-ը շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Ընդհանուր առմամբ երկրամասում արվել է 17201 թեստ, կորոնավիրուս է հաստատվել 85-ի մոտ, առողջացել է 15 մարդ, գրանցվել է մահացության 1 դեպք: Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 8762-ի:

Կարդացեք նաեվ

Որ ուղղություններով են այս պահին լարված մարտերը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

ՖՈՏՈ. 28 համարի ավտոբուսը՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում

Irina Abovyan

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ (տեսանյութ)

Irina Abovyan

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, 84 առողջացում

Irina Abovyan

Ահա թե որ կանաչին է ամենաօգտակարը

Irina Abovyan

50 տարեց շահառուի տաք ճաշը համաճարակի այս օրերին կամավորները տանում են նրանց տները

Irina Abovyan