Հասարակություն

Արդշինբանկը վերանայում է իր հաճախորդների վարկերի մարման ժամանակացույցը

Արդշինբանկը, լինելով Հայաստանի բնակչությանը սպասարկող առաջատար բանկ, ներդրել է մի շարք կարևոր լուծումներ՝ ստեղծված իրավիճակում հաճախորդներին աջակցելու համար:

Աշխարհի և Հայաստանի համար տնտեսական այս բարդ իրավիճակում Արդշինբանկը տրամադրել է վարկային արձակուրդ շուրջ 95 հազար քաղաքացիների՝ 5.4 միլիարդ դրամի չափով:

– Արդշինբանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու և նշված ժամանակաշրջանում պարտավորությունները չկատարելու համար հավելյալ տեղեկատվություն ԱՔՌԱ վարկային բյուրոյին և վարկային ռեգիստրին չի տրամադրվելու:

– Համաճարակի պատճառով դժվարին իրավիճակում հայտնված հաճախորդների համար մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը վարկային պարտավորությունները չկատարվելու դեպքում կկիրառվեն տարբեր մոտեցումներ, որոնք հաճախորդներին հնարավորություն կտան հնարավորին հարմար տարբերակով շարունակել վարկի սպասարկումը:

Ներկայացվում են ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար վարկային պրոդուկտների մասով Բանկի մոտեցումների մանրամասները, ինչպես նաև հարցուպատասխաններ, որոնք օգտակար կլինեն. փոփոխությունները չեն վերաբերում այն վարկերին, որոնց գծով 16.03-ի դրությամբ առկա են ժամկետանց պարտավորություններ 45 օր և ավելի տևողությամբ կամ կատարվել են պայմանագրով նախատեսված ամսական մարումները:

Մեր հաճախորդներին տեղեկացնում ենք, որ Արդշինբանկը շարունակում է բնականոն գործունեությունը՝ մատուցելով ամբողջական բանկային սպասարկում:

Վարկերի մարումների տեղափոխության արդյունքում ապագա վճարումների բեռը ավելացնելուց և հավելյալ տոկոսագումար վճարելուց խուսափելու նպատակով հորդորում ենք հնարավորության դեպքում կատարել մարումները պայմանագրի գրաֆիկով սահմանված ժամկետներում օգտվելով՝

• Արդշինբանկի Մոբայլ բանկինգ հավելվածից,
• Բանկի ինքնասպասարկման սրահներում 24/7 ռեժիմով աշխատող տերմինալներից,
• Telcell, Easy Pay, IDram համակարգերի տերմինալներից կամ մոտենալով բանկի մոտակա մասնաճյուղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կարդացեք նաեվ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը՝ Թուրքիայում արգելված ժապավենների առաջին հնգյակում

Irina Abovyan

Մեր քաջերը քիչ առաջ հերոսություն արեցին. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասում է

Irina Abovyan

Մասնագետը ներկայացրել է դեղորայքի երկու տեսակ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել COVID-19-ի ժամանակ

Irina Abovyan

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչների տոնը և երախտագիտություն հայտնել հերոսական սերունդ կրթելու համար

Irina Abovyan

Ճարպակալումը ռիսկային լուրջ գործոն է նույնիսկ կորոնավիրուս ունեցող երիտասարդների համար

Irina Abovyan

Լույս չի լինի նշված հասցեներում

Irina Abovyan