Հասարակություն

Սինգապուրում ուսուցիչներին ժամանակավորապես արգելել են օգտվել Zoom ծրագրից

Սինգապուրի կրթության նախարարությունը հայտարարել է հեռավար կրթության իրականացման նպատակով կիրառվող Zoom հարթակից ժամանակավորապես հրաժարվելու որոշման մասին:

Ինչպես նշում է ria.ru-ն, նման որոշման պատճառ է դարձել դեպքը, երբ աշխարհագրության հեռավար դասընթացի ժամանակ էկրաններին ոչ պատշաճ պատկերներ են հայտնվել:

Աշակերտուհիներից մեկի հայրը, որը հետևել է դասընթացին, պատմել է, որ սկզբում էկրաններին ոչ պատշաճ լուսանկարներ են հայտնվել, իսկ հետո հաքերներն իգական սեռի ներկայացուցիչներին ոչ պատշաճ առաջարկներով են դիմել:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր ուսուցիչները կդադարեցնեն Zoom-ի կիրառումն այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել տվյալների անվտանգության հարցերը »,-ասել է նախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Zoom-ից օգտվողների թիվը քսան անգամ աճել է՝ հասնելով 200 մլն-ի:

Կարդացեք նաեվ

Ահա թե ինչպես ցանել օծանելիքը, որ բույրը երկար մնա, հնարքներ, որ պետք է իմանան բոլորը

Irina Abovyan

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 39-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Irina Abovyan

Չիզքեյք, որը թխել հարկավոր չէ

Irina Abovyan

ԱԱԾ-ի բացահայտումը. ոստիկանապետն ու նրա տեղակալը կալանավորվել են. «Ժողովուրդ»

Irina Abovyan

Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա․ Փաշինյան (ֆոտո)

Irina Abovyan

«Վերմիշել, ձեթ, յուղ, ամեն ինչ թանկացել է, ժողովրդի վիճակը ծանրանում է». հարցում՝ Երևանում

Irina Abovyan