Հասարակություն

Եթե ամռանը թվերը նվազեն, դա դեռ չի նշանակում, որ աշնանն ու ձմռանը բռնկում չենք ունենա. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չգիտի, թե կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին հավաքված գումարից որքան է ծախսվել:

«Անկեղծ ասած՝ ծախսված գումարի չափը չգիտեմ, բայց հստակ նպատակը գիտեմ՝ դա պայքարի միջոցառումներն են՝ քաղաքացիների մեկուսացում, սարքավորումներ,  դեղեր, բժիշկների աշխատավարձ և այլն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  նախարար Թորոսյանը:

Ինչ վերաբերում է  վարակակիրների մեջ թոքաբորբով հիվանդների թվին, ապա նախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ կա թոքաբորբով հիվանդ 180 քաղաքացի:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ  նաև հարցին՝  արդյո՞ք վարակի տարածմանը կարող է խոչընդոտել տաք եղանակը:

«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը ռեսպիրատոր վարակ է, հնարավոր է՝ ամռանն ավելի քիչ թվեր ունենանք, սակայն ինչքան էլ որ լավատեսական սցենար լինի, դա չի նշանակում, որ ձմռանն ու աշնանը մեծ բռնկումներ չեն լինի: Մենք պետք է պատրաստվենք թե ամռանը, որը, հուսանք, կարող է լինել ավելի թեթև, թե գալիք աշնանն ու ձմռանը, որոնք կարող են լինել ծանր այս առումով»,- ասաց  նախարարը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ինչով է վտանգավոր չափից շատ ջուր օգտագործելը

Irina Abovyan

Ֆրանսիահայերի բողոքի ցույցի ժամանակ թուրքերը մուրճով ու դանակով հարձակվել են հայերի վրա

Irina Abovyan

ՈՒՇԱԳՐԱՎ․ Բանտերի խնդիրը «օրենքով գողերն» ու «զոն նայողները» չեն

Irina Abovyan

Ռեգուլյար տեսակի բենզին այսօր արդեն հնարավոր է գնել 260 դրամով

Irina Abovyan

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. ՊՆ խոսնակ

Irina Abovyan

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձր է 1 սանտիմետրով

Irina Abovyan