Հասարակություն

Գերմանիայում 101-ամյա տատիկը փախել է կարանտինից՝ հանուն դստեր ծննդյան տարեդարձի. DW

Գերմանիայում 101-ամյա կինը Բրաունշվեյգի ծերանոցից վթարային ելքի միջոցով փախուստի է դիմել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

Ծերանոցը ոստիկանություն էր դիմել կնոջ նկատմամբ հետախուզում հայտարարելու համար:

Նշվում է, որ տարեց կինը կորոնավիրուսի համավարակի պատճառով պետք է մնար կարանտինում։

Ոստիկանները պարզել են՝ կինը փախուստի է դիմել իր դստերը ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ Երբ ոստիկանությունը կնոջ տուն է գնացել, նա կտրականապես հերքել է, որ ծերանոցում է եղել: Կնոջ դուստրը պատմել է, որ մայրն այնտեղ է տեղափոխվել երկու շաբաթ առաջ և շատ է կարոտում ընտանիքի անդամներին:

Հաղորդվում է, որ ոստիկանները տատիկին հետ են տարել ծերանոց:

Կարդացեք նաեվ

3 հիանալի աղցան սովորական բանջարեղենով

Irina Abovyan

Սա լինելու է մեր վերջին պատերազմը․ կամավորները պատրաստվում են մեկնել Արցախ

Irina Abovyan

Սպասք լվալու սպունգները պետք է փոխել շաբաթը մեկ անգամ

Irina Abovyan

Ջանդակները ջոկ ջոկ դրեք. ԱԹՍ-ն առանձին, ուղղաթիռն առանձին, ինքնաթիռն առանձին.Արծրուն Հովհաննիսյան 😁😁😁

Irina Abovyan

Սպիտակցի Հայկոյին տարել են ոստիկանություն. Ո՞րն է պատճառը

Irina Abovyan

Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնին. վերջինս առողջապահության նախարարի կարգադրությամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար.

Irina Abovyan