Քաղաքականություն

Եվրամիության որոշումն ու Եվրասիական միության մերկացումը

Եվրամիության ֆինանսների նախարարները երկրորդ փորձից հաջողացրել են պայմանավորվել կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ֆինանսական փաթեթի շուրջ, ինչը չէր ստացվել անել ապրիլի 7-ին:

Եվրամիությունը հակաճգնաժամային միջոցառումների համար կհատկացնի կես տրիլիոն  եվրո, որից 300 միլիարդը կուղղվի փոքր ու միջին բիզնեսի և գործազուրկների աջակցությանը: Եվրամիության համար կորոնավիրուսի ճգնաժամը ունեցավ բազմաբնույթ հետևանք՝ տնտեսականին զուգահեռ բերելով թե՛ քաղաքական, թե՛ նաև սոցիալ-հոգեբանական խնդիրներ՝ կապված ընդհանրապես կառույցի կենսունակության հետ:

Բանն այն է, որ ճգնաժամը ստիպեց մասնատել երբեմնի միասնական Եվրոպան, փակել սահմանները, Իտալիան սկսեց բացահայտ դժգոհել Եվրամիությունից՝ իրեն բավարար չօգնելու համար: Կհաջողվի՞ կես տրիլիոն դոլարի ծրագրով չեզոքացնել տնտեսական ճգնաժամի հետևանքի ծանրությունն ու զուգահեռ փաստորեն վերականգնել Եվրամիության սոցիալ-հոգեբանական միջավայրը: Այդ հարցին հստակ պատասխանելը գործնականում անհնար է, քանի որ դեռևս անորոշ է մնում, թե աշխարհը ի վերջո ինչ ռեժիմում է կորոնավիրուսի դեմ պայքարի առումով և հետվարակային հեռանկարների տեսանկյունից:

Այդուհանդերձ, Եվրամիությանը հաջողվեց թերևս կանգնեցնել անկումը: Խոսքը տնտեսականի մասին չէ, այլ տնտեսական առիթով՝ սոցիալ-հոգեբանական, քաղաքական անկման մասին: Դա երաշխիք չէ, որ չի գա մարտահրավերի երկրորդ փուլ, բայց այս փուլում Եվրամիությունը կարծես թե ուշք եկավ և սկսեց կառավարումը:

Այդ ֆոնին էլ հետաքրքիր է վիճակը այնտեղ, որտեղ Հայաստանն է՝ Եվրասիական միությունում, որը ունի տնտեսական միասնական տարածություն և կենսունակ կառույց լինելու հավակնություն: Հավակնություն, որից կորոնավիրուսը չի թողել գործնականում ոչինչ, և այդ իմաստով ԵՏՄ-ն առկա իրավիճակում ունի ընդհանրապես կենդանության նշաներ ցույց տալու, ոչ թե ճգնաժամ կառավարելու անհրաժեշտություն:

Մինչդեռ մենք տեսնում ենք, որ համաճարակը արդեն մի քանի շաբաթ է՝ կլանել է աշխարհը, իսկ Եվրասիական միության անդամ պետությունների միջև գործնականում չկա բարձր մակարդակի հաղորդակցություն, անգամ նախարարական մակարդակի քննարկումներ: Կայացվել է երրորդ երկրներից մի շարք էական ապրանքների ներկրման մաքսատուրքի զրոյացման որոշումը, որն ինչ խոսք կարևոր որոշում է, սակայն ավելի շուտ ուղղակի չխեղդվելու որոշում: Իսկ ինչպես ջրից դուրս գալ՝ Եվրասիական միությունում չեն էլ քննարկում, ինչը լավագույնս բնորոշում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը:

Այն Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունը բավարարելու միջոց է, որը, սակայն, ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի համար դառնում է բեռ՝ որքան հավակնությունն էր, նույնքան էլ թերևս պետք է լինի պատասխանատվությունը այդ հավակնության գործիքի կամ միջոցի հանդեպ: Մինչդեռ Մոսկվան այդ իմաստով չունի պատասխանատվության ռեսուրս և ավելին՝ գործնականում հրաժարվում է անգամ ունեցածը ընդհանուր շահին ծառայեցնել՝  էներգակիրների գնի նվազեցումը, մասնավորապես՝ գազի:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Կարիճ Ռոբիկը ու իր մանկլավիկները. Ալիս Սողոմոնյանի Հերթական ջախջախիչ և կարևոր գրառումը

Irina Abovyan

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի հարգանքի արժանի քայլը և ջախջախիչ խոսքը ադրբեջանցիների մասին

Irina Abovyan

Նիկոլ Վարչապետ,Նիկոլ Վարչապետ, արա քեզ ովա՞ փող տվել. Վիճաբանություն Վազգեն Մանուկյանի և Նիկոլ Փաշինյանի աջակիցների միջև

Irina Abovyan

«Դուք իրավունք չունեք մարդ կոչվելու, մենք էլ իրավունք չունենք ձեզ երկիր տալու». Արտաշես Ալեքսանյանը՝ իշխանությանը

Irina Abovyan

Քուանշ պարոն Քոչարյան՝ Արամ Սարգսյանը բացում է խաղաքարտերը, Ի՞նչ է իրականում կատարվել

Irina Abovyan

Թուրք հարճի հագուստ՝ իմքայլական Անուշ Բեղլոյանին. ակցիա ԱԺ-ի դիմաց

Irina Abovyan