Հասարակություն

«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին

2020 թվականի սկզբին COVID-19- ի բռնկումից արդեն տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր անկյուններում:

Պանդեմիան դարձավ համաշխարհային աղետ, որը խաթարեց առողջապահական, կրթական համակարգերը, զբոսաշրջության և, առհասարակ, կյանքի բոլոր ոլորտները:

 «Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար և ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում,  Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝  մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի և կամավորի, ովքեր իրենց կյանքը վտանգում են այլոց փրկելու համար և օգնում են մեզ հաղթահարել այս համավարակը:

Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:

Օր առաջ այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք ևս խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին: Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ:

Ազնավուր» հիմնադրամ

Կարդացեք նաեվ

«Մեր հերոս տղաների ոգին բարձր է, պատրաստ են վերականգնվելուց հետո վերադառնալ շարք

Irina Abovyan

Ահագնացող թվեր. Կորոնավիրուսով վարակված բոլոր մարզիկները՝ այսօրվա դրությամբ

Irina Abovyan

Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է շուրջ 673 ռումբ

Irina Abovyan

ՀՀ Կառավարությունը 34,15 մլն դրամ արժողության արհեստական խոտածածկ կնվիրի «Գյումրի-Սպորտ սիթի» հիմնադրամին

Irina Abovyan

Ստեփանակերտը կրկին ենթարկվել է հրթիռային հարձակման

Irina Abovyan

COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներին դեմ հայտարարություններ անող մարդիկ հանրությանը տանում են դեպի մահ. Արա Բաբլոյան

Irina Abovyan