Հասարակություն

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. Արսեն Թորոսյան

Այո, այս գործընթացում ներգրավված բուժաշխատողները ֆինանսավորվում են, հիմնականում բյուջեի միջոցներով, ավելի շատ, քան իրենց սովորական գործունեության համար: նաեւ ֆինանսավորվում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, մինչեւ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 1700 բուժաշխատողներ Հայաստանի 9 բուժհաստատություններում, ինչպես նաեւ շտապօգնությունը, սահմանային անցակետերում ներգրավված բուժաշխատողները:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հնարավորությանը. «Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Իհարկե, դա կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ նշած գործողությունների շարունակականությունը ապահովելու համար, կարծում եմ՝ արտակարգ դրության ռեժիմը կարեւոր է»:

Կարդացեք նաեվ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին

Irina Abovyan

Հորոսկոպի 3 նշան, ում համար մայիսը ճակատագրական կլինի

Irina Abovyan

17 հոգի են պակաս տղերքից. Հին Թաղերի համայնքապետ

Irina Abovyan

Ստեփանակերտում եմ. հաղթանակը մերն է լինելու. Աննա Հակոբյան

Irina Abovyan

Զորքը թութքով, կովիդով հյուծված վիճակում էր. չունեինք բուժելու, հանգստի հնարավորություն

Irina Abovyan

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 838 նոր դեպք․ գրանցվել է 18 մահ

Irina Abovyan