Հասարակություն

ՀՀ ԲՏԱՆ համաձայնություն չի տվել «Յուքոմ»-ի կողմից «Վեոն Արմենիա»-ն գնելու հայտին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ

1. Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:

2. Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:

3. Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը:

Կարդացեք նաեվ

Նոյեմբերյանի հիմնական դպրոցի 6 աշխատակից կորոնավիրուսով հիվանդ է, դպրոցը փակվել է

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը. թարմ տվյալներ

Irina Abovyan

Մարդկանց համար դժվար է հավատալ, որ սա իրական հում հնդկահավ չէ. Համոզվեք ինքներդ

Irina Abovyan

Մեկ օրում կորոնավիրուսի 239 դեպք է հաստատվել

Irina Abovyan

Ո՞ր ուղին կնախըտրեիք…պատասխանը ձեր մասին հետաքրքիր փաստեր կպատմի

Irina Abovyan