Հասարակություն

Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սնունդի միջոցով. MedicalXpress

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանից Սանջա Իլիչը հայտնել է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպես ճիշտ կատարել գնումները եւ սնունդի պատրաստումը: Նա նաեւ ցրել է սնունդի միջոցով ինֆեկցիայի փոխանցման հնարավորության մասին առասպելը:

ԱՄՆ վերահսկող մարմինները չեն հայտնել սննդամթերքի կամ անգամ սննդամթերքի փաթեթների միջոցով վարակման դեպքերի մասին, հայտնում է MedicalXpress-ը:

«Կորոնավիրուսը աղեստամոքսային հիվանդություն չէ, COVID-19-ի հարուցիչը սնունդի մեջ չի բազմանում»,- նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ վիրուսները մակերեւույթների վրա չեն բազմանում. դրանք ապրող օրգանիզմի կարիք ունեն: Սակայն արժե նշել, որ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, թեկուզ եւ չեն բազմանում, կարող են տարբեր մակերեւույթների վրա կենսունակ մնալ մի քանի ժամ եւ անգամ օրեր:

Սանջա Իլիչը խորհուրդ է տալիս մթերքներ գնելիս պահպանել սոցիալական հեռավորության կանոնները՝ մյուս մարդկանցից պահպանել 2-2,5 մետր հեռավորություն: Տուն վերադառնալով՝ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, մթերքները հնարավորինս սառեցնել, բանջարեղենն ու մրգերը լվանալ հոսող ջրով: Նա հավելել է, որ ցանկալի է սնունդը տաքացնել Ցելսիուսի 75 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:

Սանջա Իլիչը նաեւ նշել է, որ խանութներից առաքվող պատրաստի սնունդ պատվիրելիս մտավախություններն ավելորդ են. այսօրվա դրությամբ խանութներից կամ ռեստորաններից առաքման ծառայությունների միջոցով կորոնավիրուսի փոխանցման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Կարդացեք նաեվ

Աջափնյակ․ Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

Irina Abovyan

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում

Irina Abovyan

«Ստեղ ենք, դուք մենակ չեք, ձեր թիկունքին սար ու թիկունք կա». զինվորների կոչն առաջնագծից

Irina Abovyan

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են կատարվել վարձատրության և երեխա ունեցող ծնողների վերաբերյալ

Irina Abovyan

20 Անգին խորհուրդ ամուսնալուծված տղամարդուց. Որոնք ավելի բարեկեցիկ կդարծնեն Ձեր ամուսնական կյանքը

Irina Abovyan

«Երդվել էի՝ երբեք որպես զբոսաշրջիկ Հայաստան չվերադառնալ»․ Սերժ Ավետիքյան

Gevorg Kazaryan