Շոու-բիզնես

«Երկու տարի առաջ կոտրեցի ոտքս, բայց մինչեւ մազերս չհարդարեցի, շտապօգնություն չկանչեցինք». Նառան նշել է 53 -ամյակը

Հոգով միշտ երիտասարդ եւ անչափ կանացի երգչուհի Նառան երեկ դարձել է 53 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ այս տարեդարձը նշել է ամուսնու եւ քրոջ հետ:



«Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նշեցինք տանը, բայց այնպես չէ, որ վատ է անցել: Այս տարեդարձն էլ իր ձեւով էր գեղեցիկ ու տպավորիչ: Տարիքը նշանակություն չունի, երբ մարդ հոգով է երիտասարդ. ներքինն է մեր դեմքին արտահայտվում: Ամենամեծ անակնկալն այն էր, որ մարդիկ այս դժվարին իրավիճակում ինձ չէին մոռացել, շնորհավորեցին, նվերներ ուղարկեցին»,-ասել է նա:


Նառան՝ ամուսնու եւ թոռների հետ


Երգչուհին մոմեր չի փչել, բայց տորթ ունեցել է.«Տանը մոմեր չունեի, բայց եթե փչեի, ամենամեծ ցանկությունս կլիներ, որ աշխարհում խաղաղություն լինի, մարդիկ դուրս գան ընկճված վիճակից, թեթեւ ապրեն, դրական լինեն ու չհուսահատվեն ոչնչից»,-նշել է նա ու հավելել.«Տնից ընդհանրապես դուրս չեմ գալիս, նույնիսկ գնումների չեմ գնում: Բայց ազատ ժամանակը զուր չեմ անցկացնում: Երբ այս ամենն ավարտվի, իմ բոլոր հարազատներին, ընկերներին հերթով գրկելու եմ պինդ ու համբուրեմ: Ովքեր ինձ պես տանն են, խորհուրդ կտամ այս ընթացքում գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, որոնք դիտելու համար ժամանակ չեք ունեցել: Այնքան անելու բան կա»:

Շնորհավորական գրառմամբ Նառայի մասին հետաքրքիր բացահայտումներ է արել նրա ընկերուհին՝ երգահան Անիտա Հախվերդյանը: Նառային խնդրեցինք մանրամասնել.«Անիտան բոլոր փակագծերը բացել է (ծիծաղում է,-հեղ.): Այո՛, իմ տեսակն այդպիսին է: Մոտ երկու տարի առաջ կոտրեցի ոտքս, բայց մինչեւ մազերս չհարդարեցի, շտապօգնություն չկանչեցինք: Փեսաս ծիծաղում էր, ասում էր՝ ցավերի մեջ ինչպես եմ հարդարվում: Հատուկ ոչինչ չեմ անում, ամեն ինչ անկախ ինձնից է, ես այդպիսին եմ»:

Նառան


Անիտա Հախվերդյանը նշել է նաեւ, որ երգչուհու կյանքից իրական դեպք է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հիմքում (հանգուցյալներին շփոթելը): «Այո, հենց ֆիլմի սկզբում գրվում է, որ պատմության հեղինակը ես եմ: Իրական դեպք է եւ տեղի է ունեցել ֆիլմը նկարահանելուց մեկ տարի առաջ: Տեղի է ունեցել մորաքրոջս ամուսնու հետ: Ամեն ինչ ճիշտ այդպես էլ եղել է, բացի դաշնամուրի հետ կապված դրվագները»,-եզրափակել է Նառան:

Կարդացեք նաեվ

«Կյանքը շարունակվում ա»-ն ոչ ոք չի դրժում, բայց էդ շարունակվելն էլ էսքան զոհերի, գերիների, որբացածների, տուն ու հայրենիք կորցրածների կողքին ձեւ ու ժամանակ ունի». Անի Խաչիկյան

Irina Abovyan

Անիտա Հարությունյանը դատի է տվել starsnews.am կայքին

Irina Abovyan

«Շքեղ». Հրուշ Աճեմյանը հիացրել է հետեւորդներին

Irina Abovyan

«Դու պարզապես կրակ ես». Իվետա Մուկուչյանը հիացրել է հետեւորդներին

Irina Abovyan

Բաբկինան «մարտի է ձգտում» եւ նույնիսկ ցանկանում է «փախչել» հիվանդանոցից

Irina Abovyan

Ինչու է Սիրուն Մինասը բացակայում Women’s Club-ի նոր եթերաշրջանի անոնսից. Սիրունը՝ նախագիծը լքելու լուրերի մասին

Irina Abovyan