Հասարակություն

Երևանում օդը մաքրվել է. Մասնագետի պնդմամբ՝ ցուցանիշները պետք է ավելի բարձր լինեին

Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։ Փետրվարի համեմատ՝ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: 

168.am-ի հետ զրույցում Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն ասաց, որ այս տոկոսներն արտակարգ դրության պայմանների խիստ պահպանման դեպքում պետք է որ ավելի բարձր լինեին:

«Դա նշանակում է, որ այդքան տոկոսով նվազել է մարդու գործունեությունը՝ արտադրության, շարժի, տրաֆիկի: Փոշին տարբեր պատճառահետևանքային գործընթացների արդյունք է՝ ոչ մետաղական հանքերի շահագործման, տրանսպորտի շարժի, մարդու ամբողջ գործունեության, Երևանն էլ խիտ բնակեցված քաղաք է, հետևաբար՝ պակասել է շարժը Երևանում: Եթե այս ցուցանիշով նայենք, հատուկ դրության ռեժիմն այնքան էլ խիստ չի պահպանվում, եթե ամբողջությամբ պահպանվեր, այս ցուցանիշն առնվազն 60 տոկոս պետք է լիներ: Պետք է ունենայինք մաքուր օդով քաղաք, որը չունենք»,- ասաց Ղազարյանը:

Բնապահպանության նախկին փոխնախարարից նաև հետաքրքրվեցինք, թե շարժի կրճատումն ու առհասարակ արտակարգ դրությամբ պայմանավորված վիճակը կարո՞ղ է այլ դրական ազդեցություն ունենալ բնության վրա: Նշենք, որ պարետի մարտի 27-ի որոշմամբ՝ հանքերի գործունեությունն արգելված չէ:

«Դրական գործընթացի մասին խոսելիս պետք է հասկանանք, թե ի՞նչ կարողություններ այսօր չեն աշխատում: Կարող ենք փաստել, որ տրանսպորտը նվազել է, չնայած հիմնականում գազ են վառում, ոչ թե բենզին, ինչն ավելի վնասակար է, քանի որ դրանում առկա կապարի աղերը լուրջ ազդեցություն են ունենում մթնոլորտի աղտոտվածության վրա, գազի հետ կապված խնդիր չկա: Ոչ մետաղական հանքերը՝ ավազի, քարի, աշխատում են, դրանք կարող են ազդեցություն ունենալ մթնոլորտային աղտոտվածության վրա: Նուբարաշենի աղբավայրում այրումների հետևանքով առաջացող գազերը Երևանի մթնոլորտի վրա ևս ազդեցություն ունեն: Միջազգային օնլայն հարթակ կա, որտեղ երկրների աղտոտվածության աստիճաններն են նշվում: Հայաստանը միշտ վատ ցուցանիշ է ունեցել, առողջության վրա վատ ազդեցություն ունեցող ցուցանիշ, մասնավորապես Երևանի հարակից Պռոշյան համայնքը՝ դեպի 3-րդ գյուղ տանող հատվածը, Կվարտալի հատվածն առավել աղտոտված է եղել: Ըստ մի քանի օր առաջվա ցուցանիշների՝ բավականին մաքրված էր օդն այդ հատվածում, ինչն ինձ առիթ է տալիս կարծելու, որ այդ տարածքների հանքերի գործունեությունը բավականին նվազել է»,- ասաց Ղազարյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ Երևանից դուրս ևս արտակարգ դրությունը դրական ազդեցություն կունենա:

«Հնարավոր է, որ որոշակի ազդեցություն ունենա Սևանա լճի ջրի որակի վրա: Հարակից օբյեկտների կոյուղաջրերը լցվում են լիճ և օրգանացման լրացուցիչ խնդիր են առաջացնում: Դրանք կարող են նվազել, եթե տուրիստական հոսքը նվազ լինի այս տարի»,- ասաց Ղազարյանը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Դարչինն ու աղը կվերացնեն խոհանոցի, ջեռոցի և գազօջախի տհաճ հոտերը

Irina Abovyan

Այս նշանները վկայում են արյան մեջ բարձր խոլեստերինի մասին

Irina Abovyan

Պխալի. Վրչացական խոհանոցի թագուհի

Irina Abovyan

Կենդանակերպի 3 ամենախելացի նշանները. Կարիճները նրանց թվում են

Irina Abovyan

«Ամեն կորուստից մենք ավելի ենք հզորանում, ամեն պայթյունից էլ ավելի ա ամրանում ՀԱՅԻ ՈԳԻՆ»․ Վաչե Թովմասյան

Irina Abovyan

Աղոթք, որով յուրաքանչյուր մայր կարող է Աստծուց պաշտպանություն խնդրել զավակների համար

Irina Abovyan