Հասարակություն

Վթարի հետևանքով «Mercedes»-ը մասամբ հայտնվել է «Toyota Camry»-ի վրա

Ապրիլի 9-ին` ժամը 23:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միսակ Դ.), «Toyota Camry» (վարորդ` Գերասիմ Հ.) և «Opel Vectra» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա:

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արման Խ.-ն (ծնված 1995 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

Կարդացեք նաեվ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչներին

Irina Abovyan

Ինչ ե՞ք տեսնում, տղամարդու գլուխը առջևի՞ց, թե կողքից

Irina Abovyan

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կիրականացվի

Irina Abovyan

Այսքան համեղ խաղողի մուրաբա դուք դեռ չեք պատրաստել։

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի

Irina Abovyan

Որդին մոր մարմինը կացնով մասնատել է, լցրել աղբամանն ու այրել. Զարհուրելի սպանություն Լոռիում

Irina Abovyan