Հասարակություն

Ինչպես են կարանտինն անցկացնում Կենդանակերպի տարբեր նշանները

Անընդհատ գտնվել չորս պատի ներսում՝ շատ բարդ է, բայց այսօրվա դրությամբ դա կենսականորեն անհրաժեշտ է: Ինչ-որ մեկը միայնակ է, ինչ-որ մեկը ձանձրանում է, բայց յուրաքանչյուրն էլ վերջին հաշվով գտնում է իրեն հետաքրքիր զբաղմունք և ժամանցի միջոց:

Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ինքնամեկուսացման անհրաժեշտությանը արձագանքում է յուրովի:

ԽՈՅ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, անշուշտ, արդեն լցրել են դարակները, սառցարանը և սառնարանը, իսկ այժմ, հավանաբար, «Զոմբի ապոկալիպսիս»-ի գործողություններ են մտածում։ Ոչ, նրանք խուճապի մատնված անձինք չեն, պարզապես ձեռքերը ծալած նստելը բարդ է։

ՑՈՒԼ

Խուճապի չեն մատնվում և նույնիսկ հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում շարունակում են հաջողությամբ հեռակա գումար վաստակել։ Յուրաքանչյուրն անում է այնպես, ինչպես կարողանում է, իսկ Ցուլն առաջին հերթին ապահովում է իր ընտանիքի հարմարավետությունը։ Եթե վաստակելու ոչ մի հնարավորություն չկա, ապա, անշուշտ, զբաղվում է վերանորոգման կամ մաքրման աշխատանքներով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նրանք ապրում են իրենց համար ոչ այնքան լավագույն ժամանակները, սակայն բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Երկվորյակները բավարարում են իրենց երկու նվիրական ցանկությունները՝ թավալվել անկողնում և տեղյակ լինել իրադարձություններից։ Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, ժամանակն անցկացնում են բացառապես պառկած՝ զինված բոլոր տեսակի գաջեթներով։

ԽԵՑԳԵՏԻՆ

Կասկածամիտ Խեցգետինները, ամենայն հավանականությամբ, ողջ ուժով մաքրում և ախտահանում են իրենց տները: Եվ Աստված մի արասցե, եթե ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը հանկարծ մեկ անգամ հազի։ Այն Խեցգետինները, որոնց նյարդային համակարգը ավելի ուժեղ է, դուրս չեն գալիս ծածկոցի տակից և օրերով սերիալներ են դիտում։

ԱՌՅՈՒԾ

Նրանք ձգտում են որքան հնարավոր է շատ գումար վաստակել, սակայն հեռու լինելը շատ առումներով կապում է նրանց ձեռքերը։ Իսկ ինչպե՞ս կարելի է ներկայանալ հանրությանը։ Նրանցից շատերը, ցավոք, խուճապի են մատնվում և այդ ամենը փաթաթում իրենց տանեցիների գլխին: Առյուծներ, պետք չէ այդպես։

ԿՈՒՅՍ

Հասանք ինքնամեկուսացմանն առավելագույնս պատասխանատու կերպով վերաբերող նշանին։ Նրանց բնակարաններն անառիկ բերդեր են հիշեցնում։ Այնպիսի տպավորություն է, որ հենց նրանք են խանութներից գնել ամբողջ զուգարանի թուղթը, հնդկացորենը և հակաբակտերիալները։

ԿՇԵՌՔ

Այս նշանի մարդիկ նոր են սկսում գիտակցել, թե ինչ է կատարվում։ Նրանցից կարելի է սպասել ամեն ինչ․ կամ կշարունակեն ապրել բնականոն ռեժիմով, կամ էլ օրեցօր կտագնապեն և կսկսեն գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ։

ԿԱՐԻՃ

Ռիսկային մարդիկ են։ Նրանցից շատերն ունեն օլիմպիական հանգստություն և այնպիսի զգացողություն, որ հատուկ անտեսում են սպառնալիքը։ Այո, և թերահավատությունը նույնպես բավարար է․ տանը նստել սկզբունքորեն չեն պատրաստվում և հաճույքով կմեկնեին հանգստի։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Աղեղնավորները պարզապես ձանձրույթից տառապում են, քանի որ նրանք չեն կարող հանդուրժել, երբ ինչ-որ մեկը սահմանափակում է նրանց ազատությունը: Ի դեպ, զարմանալի չէ, եթե նրանք հավաքներ ու երեկույթներ կազմակերպեն, միայն թե չձանձրանան չորս պատերի ներսում։

ԱՅՂԾԵՂՋՅՈՒՐ

Այդ մարդիկ ինքնամեկուսացումից չեն հուսահատվում, քանի որ նրանք միշտ անելիք ունեն։ Նրանցից շատերը կաշխատեն այս օրերին, եթե ոչ մասնագիտությամբ, ապա տանը: Բացի այդ, վաղ արթնանալու և ճանապարհի վրա ժամանակ ծախսելու կարիք չկա։ Այս փաստը նրանց միայն ուրախացնում է։

ՋՐՀՈՍ

Փորձում են լավ ժամանակ անցկացնել։ Ինքնուսուցում, ինքնազարգացումը և այլ «ինքնա»-ներ։ Դրան գումարած վերջապես ժամանակ կա տնային բյութի-պրոցեդուրայի համար։ Ընդհանուր առմամբ, Ջրհոսները շատ ծրագրեր ունեն:

ՁԿՆԵՐ

Հաստատ մտադիր չեն լարվել։ Տանը նշանակում է տանը։ Նրանք արդեն կազմել են ֆիլմերի տպավորիչ ցանկ, որոնք ցանկանում են վերանայել և գրքերի փոքր հավաքածու, որոնք ցանկանում են կարդալ։

Կարդացեք նաեվ

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ձորը թեքված ավտոմեքենան

Irina Abovyan

Աղոթքը զորեղ ուժ ունի․ Աղոթենք առ Աստված

Irina Abovyan

Շատ համեղ վրացական խաչապուրի վրաց խոհարարից

Irina Abovyan

Հրաշալի աղցան կաղամբով և պանրով. պարզ և համեղ

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է հաստատվել. նրանք նույնպես հայտնի նշանդրեքից են

Irina Abovyan

Թեստ. Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան

Irina Abovyan