Հասարակություն

Հոգեբանական 5 խորամանկ հնարք, որոնք օգտակար են յուրաքանչյուրին

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ամենից ավելի համակրելի է (կամ էլ նրան, ում կուզեր մտերիմ մարդ համարել):

2. Երբ ստիպված եք առանձնահատուկ պատասխանատու կամ կենտրոնացում պահանջող որեւէ բան անել, մի խոսքով` այն, ինչը սովորաբար ձեզ ստիպում է նյարդայնանալ, արժե փորձել ծամոն ծամել կամ էլ նույնիսկ ուտել որեւէ բան: Դա ենթագիտակցական մակարդակում նույնանում է անվտանգության զգացման հետ, որովհետեւ մենք սովորաբար ուտում ենք, երբ մեզ ոչինչ չի սպառնում: 

3. Եթե ինչ-որ մեկը չարացած է մեզ վրա, իսկ մեզ հաջողվում է հանգստություն պահպանել, հավանական է, որ ցասումը դրանից ընդամենը ավելի սրվի: Սակայն հետագայում այդ մարդը կամաչի իր պահվածքի համար: 

4. Եթե տրված հարցին մարդը միայն մասնակիորեն է պատասխանում կամ էլ չափազանց խուսափողական, չարժե նորից հարցնել: Ավելի լավ է  ուղղակի լուռ նայել աչքերին: Նա ամենայն հավանականությամբ կհասկանա, որ տրված պատասխանը զրուցակցին չի բավարարել եւ կշարունակի խոսել: 

5. Պարզվում է` դեմքի արտահայտությունները կարող են ոչ միայն զգացմունքների հետեւանք լինել, այլեւ հենց զգացմունքներ առաջացնել: Հետադարձ կապը գործնականում անխափան է աշխատում, այդ պատճառով նրանք, ովքեր ուզում են իրենց երջանիկ զգալ, պիտի հնարավորինս ավելի հաճախակի եւ լայն ժպտան:  

Կարդացեք նաեվ

Դդմի սերմերը Ձեզ կօգնեն ազատվել մի քանի առողջական խնդիրներից

Irina Abovyan

Երբ բուժաշխատողները քափ ու քրտինքի մեջ, իրենց ընտանիքներից կտրված օր ու գիշեր…ստահակները դուրս են եկել ժողովրդի դեմ

Irina Abovyan

Հարսս մահացել է, աղջիկս ու թոռներս՝ վիրավորվել, բայց չենք թողնելու, գնանք․ արցախցի

Irina Abovyan

Ադրբեջանական կողմը հարավային ուղղությամբ դիմելով նախահարձակ գործողությունների ոչնչացրել է սեփական ստորաբաժանմանը. Դավիթ Թորոսյանը մանրամասներ է հայտնում

Irina Abovyan

5 կանոն որոնց հարկավոր է անպայման հետևել տզի խայթելու դեպքում

Irina Abovyan

Ձեր ամենագլխավոր գաղտնիքը կբացահայտվի, եթե ընտրեք այս դիմակներից մեկը

Irina Abovyan