Հասարակություն

Երկվորյակներին չի հաջողվի օրվա ընթացքում լավ տրամադրություն պահպանել․ապրիլի 10-ի աստղագուշակը

Խոյ: Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նրանցից ով է արժանի ձեր վստահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը, սակայն հաշվի առեք, որ ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու, և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել: Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Առավել նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք: 

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել: Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտ անելու համար: Գրասենյակային սիրավեպ սկսելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացման շնորհիվ:  

Երկվորյակ: Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի օրվա ընթացքում լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել, և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավիճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել․ ձեզ մոտ, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն: Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին և ասեկոսեներին: Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

Խեցգետին: Մասնագիտական խնդիրներից խուսափելը հեշտ չի լինի: Աշխատանքի վրա կենտրոնանալ ևս չի ստացվի: Մեկը մյուսի ետևից սխալներ թույլ կտաք: Գործընկերների խելամիտ խորհուրդներին չեք հետևի: Հակված եք ապավինելու ներքին ձայնին, ինչը որոշ դեպքերում կհիասթափեցնի: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել, նաև նոր նախագծերի իրականացմանն անցնել, հատկապես եթե դրանք ենթադրում են համագործակցություն այն մարդկանց հետ, ովքեր արդեն մեկ անգամ ձեզ մոլորեցրել են: Թվում է, թե տրամադրությունը կբարձրանա, եթե աշխատանքը մի կողմ թողնեք, սակայն հավատացե՛ք՝ անգործությունն այսօր կձանձրացնի և կտխրեցնի ձեզ, փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել:

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, սակայն չեք ճնշվի և ցանկացած իրավիճակում լավատեսություն կպահպանեք: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և հրաշալի գիտակցում եք, որ հաղթանակն ի վերջո ձերն է լինելու: Կենսուրախությունը ձեզ հմայք կհաղորդի, հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա: Աշխատավայրում կարող եք թույլ տալ թեթև ֆլիրտ, հնարավոր է՝ գրասենյակային սիրավեպի սկիզբ դրվի: Գործնական հանդիպումները լավ կանցնեն, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Հնարավոր են շահութաբեր գործարքներ: Հարմար օր է ավտոմեքենա կամ տրանսպորտային այլ միջոցներ ձեռք բերելու համար:

Կույս: Նպատակահարմար օր է որոշ բարդ խնդիրներ լուծելու համար: Այսօր չափազանց ուշադիր եք, կնկատեք այն ամենն, ինչն ուրիշների աչքից կվրիպի: Ամեն դեպքում նախքան կարևոր որոշումներ կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ: Նրանց փորձը թույլ կտա զերծ մնալ մի շարք սխալներից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Շփումներում առավել շրջահայաց եղեք, ու թեև այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, նախ՝ փորձեք հասկանալ, թե ում հետ կստացվի լեզու գտնել, իսկ ում հետ՝ ոչ: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Հնարավորությունը բաց չեք թողնի նոր ոլորտներում սեփական ուժերը փորձելու, նաև կենսակերպում սովորական դարձած որոշ փոփոխություններ անելու համար:

Կշեռք: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, այսօր աստղերը բոլոր հարցում ձեր կողմից են: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտական հաջողությունների հասնել, կարող են դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը, վերջիններս այդ հարցում կարող են լուրջ ազդեցություն ունենալ: Գումարային շահույթը թեև աննշան է, սակայն՝ ճիշտ ժամանակին: Ձեր հոգատարությամբ կշրջապատեք բոլոր նրանց, ում հանդեպ համակրանք եք տածում: Սակայն հիշե՛ք՝ շրջապատի մարդիկ միշտ չէ, որ գնահատում են ձեր ջանքերը: Խուսափեք չնախատեսված ուղևորություններից, ճանապարհին հնարավոր են տհաճ միջադեպեր:

Կարիճ: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված․ վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է: Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություններով:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել․ վերջիններս բազմիցս կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար: Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն, անկասկած, կգնահատվեն:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն իսկական խառնաշփոթի կվերածվի: Հնարավոր են մի շարք տհաճ իրադարձություններ, գործերում՝ որոշ անհասկանալի ձգձգումներ: Կփորձեք գլուխ հանել այդ ամենից և վերահսկել ստեղծված իրավիճակը, սակայն ապարդյուն: Ֆինանսական տեսանկյունից օրն անբարենպաստ է: Այսօր կնքած գործարքները եկամտաբեր չեն լինի, իսկ գնումները դժվար թե հաջող լինեն: Կարող եք ապավինել ընկերների և հարազատների աջակցությանը: Մտերիմ մարդիկ կլսեն ձեզ, խորհուրդ կտան, թե ինչպես վարվել, կառաջարկեն իրենց օգնությունը: Ուղևորությունները ցանկալի չեն: Ազատ ժամանակն անցկացրեք տանը՝ զբաղվելով սիրելի գործով:

Ջրհոս: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ համախոհներ կընտրեք և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք: Հակված եք գերագնահատելու մարդկանց, վստահելու նրանց, ովքեր արժանի չեն դրան: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ: Խուսափեք չնախատեսված գնումներից և թանկարժեք զվարճանքներից: Ուղևորության մեկնել չարժե:

Ձկներ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Մասնագիտական ոլորտում հնարավոր են հաջողություններ: Հրաշալի գիտակցում եք, թե ինչ եք ուզում և, անկախ հանգամանքներից, հասնում այդ ամենին: Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք: Ճիշտ ընտրված հանդերձանքի շնորհիվ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Հրաշալի օր է ճանապարհորդությունների, օտարերկրացիների հետ շփվելու համար: Միջազգային կազմակերպությունների կողմից հնարավոր են գայթակղիչ առաջարկներ: Ձեր կազմակերպվածության ու կարգապահության շնորհիվ զուր ժամանակ չեք վատնի:

Կարդացեք նաեվ

Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը /տեսանյութ/

Irina Abovyan

Երևանում բացի կորոնավիրուսից, մոլեգնում է նաև «շնավիրուսը». թափառական շները իսկական պատուհաս են դարձել մայրաքաղաքի բնակիչների համար, իսկ քաղաքապետարանը քնած է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կհասնի +36․․․+37 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

Բժիշկները նշում են ՝ դանդաղ քայլելու վտանգը։ Դանդաղ քայլելը կարող է հանգեցնել հետևյալ հիվանդության

Irina Abovyan

Ինչպիսի՞ն է համատեղելիությունը հորոսկոպի միևնույն նշանի ներկայացուցիչների միջև

Irina Abovyan

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել. Արսեն Թորոսյան

Irina Abovyan