Հասարակություն

Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. մարզպետ

Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որանք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։

Զուգահեռաբար մեր բնակիչները սկսել են գրանցվել պատական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ, և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին, կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։

Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։

Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում Կառավարության կողմից հայտարարված տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմեն Կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու, կամ դիմեն մարզպետարան՝ ցանկացած եղանակով։

Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։

Առողջ եղեք»,- գրել է նա։

Կարդացեք նաեվ

Ձվով սննդակարգ

Irina Abovyan

Կինն ամուսնուն խնդրեց հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. Պատմություն, որը հուզել է հազարավոր մարդկանց

Irina Abovyan

Մոսկվայում թոքերի արհեստական օդափոխության սարքերով հիվանդների 40%-ը մինչեւ 40 տարեկան է. Մոսկվայի օպերշտաբ

Irina Abovyan

Հանրապետության տարածքում եղանակի կանխատեսում

Irina Abovyan

Տավարի մսով պատրաստվող 4 շատ համեղ և նոր ուտեստների բաղադրատոմսեր

Irina Abovyan

Աղցան՝ «Դեղին խատուտիկ». համեղ, արագ և գեղեցիկ

Irina Abovyan