Շոու-բիզնես

«Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ». Գրիգի ջերմ շնորհավորանքը Սոնային

Դերասան Գրիգ Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ՝ Սոնա Եսայանի հետ ու ջերմ շնորհավորել նրա ծննդյան օրը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ «Ի՞նչ մաղթեմ քեզ: Ուզում եմ` ուղղակի միշտ ժպտաս ու լինես անհոգ: Ոչ մի խնդիր մի լուծի, պարզապես ուրախացի, ժպտա ու պարի: Ուրիշ ոչ մի բան… Մի մտածի ոչ մի դժվարության մասին` դրանց մասին ես կմտածեմ: Դժվարը կհեշտացնեմ, անհարթը կհարթեցնեմ, անհնարը հնարավոր կդարձնեմ: Իսկ դու մենակ անհոգ ժպտա ու միշտ եղիր իմ կողքին:

Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ մեր հանդիպման համար: Ես վայելում եմ մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Միշտ, հավերժ… Կյանքում միշտ գնա առաջ, միշտ, առանց կանգնելու, քո անիրական արագությամբ, քո ոչ ստանդարտ գաղափարներով, որոշումներով, քո մեծ հաղթանակներով: Գնա առաջ, ամեն վայրկյան ինչպես որ գնում ես, ու գնա միշտ համարձակ։ Ես քո մեջքի հետեւից գալիս եմ, իմ աղջիկ»,- գրել է Գրիգը։

Ավելի վաղ Սոնան էր ամուսնու հետ լուսանկար հրապարակել։ Զույգը պատկերված էր վերելակում։ Սոնան մեկնաբանությունների հատվածում կատակել էր, օգտագործել «երբ անզոր ես փոխել իրականությունը հեշթեգը»։ «Էսօր Գրիգը ինձ տեղ էր հրավիրել… Գնացինք խանութ»,- կատակել էր Սոնան։

Կարդացեք նաեվ

«Իսկ ձեզ կենդանության օրոք երբեւէ «ուղարկե՞լ են այն աշխարհ»». Բույնովը հերքել է իր մահվան մասին տեղեկությունները

Irina Abovyan

Լիլի Մորտոյի սիրելին նրան $169000 արժողությամբ նվեր է մատուցել (տեսանյութ, լուսանկարներ)

Irina Abovyan

Ինչպես է Էլլեն Ասատրյանը շնորհավորել Մարիամ Մելիքյանի ծննդյան օրը, նրան «այ սիլիկոն»-ով դիմելուց հետո

Irina Abovyan

Վիկտորիա Բեքհեմն իր ծննդյան տարեդարձին հրավիրել է ողջ աշխարհին

Irina Abovyan

Ո՞նց անենք, որ քնեն մենք էլ քնենք . տեսեք թե ինչ է պատահել Լիլուին

Irina Abovyan

Ընկերական խնջույքի տեսանյութը հրապարակելով՝ Հռիփսիմե Հակոբյանը հայտառակեց ամուսնուն

Irina Abovyan