Հասարակություն

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվել է ոչ բնակելի վագոն–տնակն ու հարակից հավաբունը. փրկարարները փրկել են նապաստակներին

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/8 հասցեի մոտ հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ պայքարել կրակի դեմ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ոչ բնակելի վագոն-տնակում, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, ինչպես նաև մասամբ այրվել է մոտակայքում գտնվող հավաբունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վագոն-տնակի սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջ-փրկարարները փրկել են նաև մի քանի նապաստակների:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Սևանա լճի մոտ շարունակվում են կորած քաղաքացու որոնումները

Irina Abovyan

(VIDEO) Հայ ծնողներն անցել են Ադրբեջանի սահմանը և գտել որդիների դիերը․ աճյունների որոնման արդյունքը

Irina Abovyan

Եթե 1500 սիմպտոմով քաղաքացի լինի, ով բուժման կարիք կունենա՝ կվերադառնանք սահմանափակումների․ Փաշինյան

Irina Abovyan

Չախոբիլի. հաճելի բույրով, համեղ և հեշտ պատրաստվող վրացական կերակրատեսակ

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ..Ֆրանսիայից ուղարկված օգնությունը դեկտեմբերից արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում

Irina Abovyan

Սենսացիոն լավ լուր. 16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին

Irina Abovyan