Հասարակություն

Հայեր կան, որոնք Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են գիշերում. մանրամասներ

Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում:

Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, անորոշ իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներից շատերը օդանավակայանում են գիշերում՝ հերթական թռիչքի համար տոմս գնելու հնարավորության սպասումով: Մեր հայրենակիցներից մեկը Մոսկվայից հատուկ SHANTNEWS-ի համար տեղեկություններ է հաղորդում:

Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ օդանավակայանում գտնվող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։

Դեսպանատունն այդ ցուցակը ներկայացնելու է համապատասխան ավիաընկերությանը ևս մեկ չվերթ կազմակերպվելու դեպքում։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ թռիչքի թույլտվության պարագայում այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

«Հերթական անգամ հայտնվում է այս դուրսպրծուկը /прыщик/, և կոչ է անում չօգնել վարչապետին»․ Ալեքսանդր Սայադյան

Irina Abovyan

Հունիսի կեսերին օրական կտրվածքով ունենալու ենք կորոնավիրուսով վարակված հիվանդների տասնյակ մահեր՝ հատկապես շատանալու են մահերը տներում․ ինֆեկցիոն հիվանդանոց այցելած պատգամավոր

Irina Abovyan

Պարետը սահմանափակել է 64 բժշկական արտադրատեսակի արտահանումը Հայաստանից

Irina Abovyan

Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Irina Abovyan

Օրական որքա՞ն սուրճ կարելի է խմել, եւ ինչպե՞ս է այն ազդում առողջության վրա

Irina Abovyan

Ինչպես ազատվել բորբոսից ընդամենը մեկ բաղադրիչ օգնությամբ

Irina Abovyan