Քաղաքականություն

Ռ. Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Հայցադիմումները ներկայացվել են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» ԲԿ-ից ՔԿՀ տեղափոխելուց առաջ փաստաբան Արամ Օրբելյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով չտեղափոխել Ռ․ Քոչարյանին նույն հիմնավորմամբ։ Միևնույն ժամանակ ներկայացվել էր տվյալ հայցի նախնական ապահովման միջնորդությունը։

Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի»։

Կարդացեք նաեվ

Այն, ինչ անում է Ռուսաստանն այս օրերին, գրված չէ և ոչ մի պայմանագրում

Irina Abovyan

ՀԱՆՁՆՎԵԼ ՉԿԱ․ ՍԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ․ Մարդ կա, որ իրա ՍԵՐԸ ինձ դժոխքից էլ կգտնի հետ կբերի…

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել

Irina Abovyan

Սա արդեն թատրոն չէ, սա էժան կրկես է․ Հրանտ Վարդանյան

Irina Abovyan

Երկիր կառավարելն ու ազգ առաջնորդելը ամեն մի պոպուլիստի խելքի բանը չէ․ Մենուա Հարությունյան

Irina Abovyan

Ղարաբաղում պատերազմի ավարտը, խաղաղապահների արագ տեղակայումը ազնիվ կայսերական ավանդույթի ուղղակի շարունակությունն է

Irina Abovyan