Հասարակություն

Աստվածորդու օրինակով կաթողիկոսը ծնկի գալով, լվաց և յուղով օծեց հոգևոր այրերի ոտքերը

Ավագ Հինգշաբթիի արարողությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

   Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը:

Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։

Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար։

Կարդացեք նաեվ

Ինչ է գրել Շուշան Պետրոսյանը՝ զինվոր Աշոտ Փաշինյանի մասին․ (ՖՈՏՈ)

Irina Abovyan

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում

Irina Abovyan

Պատերազմի օրերին ոչ մի 17 կուսակցություն չտեսանք,մեր միակ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է․ Քաղաքացի

Irina Abovyan

Վիճաբանություն ու դանակահարություն Կոտայքի մարզում․ կան հիվանդանոց տեղափոխվածներ

Irina Abovyan

Դպրոցներում աշնանային արձակուրդները երկարացվեցին

Irina Abovyan

Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հաղթեց վրացիներին

Irina Abovyan