Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը «խոպան» գնացած ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի

||| Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։

Շինարարական ոլորտում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։

Նշյալ հարցով կապ կարող եք հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։

Նշենք, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կողմից պարբերաբար ստանում է տեղեկատվություն ՌԴ տարբեր շրջաններում շինարարական ոլորտում հնարավոր աշխատանքային պայմաններով ապահովելու վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում գործատուների կողմից կապահովվի ՌԴ-ի տարբեր շրջաններ քաղաքացիների տեղափոխման հարցը։

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1138 դեպք

Irina Abovyan

Նույնիսկ Պուտինը չնդունեց Ադրբեջանի լկտի պահվածքը․ Հայերը Ցնցեցին

Irina Abovyan

ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ

Irina Abovyan

«Վարձս չտված» Նիկոլն ու հացադուլավոր Իսոն (Իսրայել Հակոբկոխյան)

Irina Abovyan

Ինչ կլինի, եթե քնեք թաց մազերով. առողջական 8 խնդիր

Irina Abovyan

Արյունը ջրիկացնելու համար ձեր սննդակարգում ներառեք հետևյալ մթերքները

Irina Abovyan