Շոու-բիզնես

«Արտյոմն իմ շտապ օգնությունն է». Յուլյա Ֆինկը՝ զույգ երեխայի բարդ խնամքի ու ամուսնու վերաբերմունքի մասին

Պոկված վարագույր, կոտրված իրեր… մի խոսքով՝ իսկական խառնաշփոթ։ Դերասանուհի Յուլյա Ֆինկը կարանտինի ընթացքում ձանձրանալու մասին ոչինչ չի լսել. 2 որդին՝ 1 տարեկան, 3 ամսական Լեոն և Մուշեղն արդեն քայլում են ու մայրիկին «մարզավիճակում» պահում 24-ժամյա գրաֆիկով։

Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան պատմեց, որ արտակարգ դրությունն իրենց կենսակերպում ոչինչ չի փոխել՝ տղաների շնորհիվ տանը միշտ արտակարգ դրություն է։

Անկախ կարանտինից Յուլյայի առօրյան հիմնականում տանն էր անցնում, քանի որ երեխաների խնամքը շատ ժամանակատար է։

«Երեխաներիս ծննդից կարճ ժամանակ անց սկսեցի աշխատել, ինչը շատ էր օգնում, հիմա չեմ աշխատում։ Ինձ վրա ավելի շատ ազդում է հոգնածությունս, անքնությունս։ Ես դայակ չունեմ։ Մինչև արտակարգ դրությունը մայրիկս, քույրիկս գալիս էին ինձ օգնելու, հիմա այդ օգնությունը չունեմ։ Երբեմն կատակում եմ, որ ես առանձին կարանտինի կարիք ունեմ»,- ծիծաղելով ասաց նա։

Որքան էլ երեխաները սպասված լինեն ընտանիքում, կանայք հիմնականում չեն կարողանում շրջանցել «հետծննդաբերական դեպրեսիա» ասվածը։ Յուլյան էլ, չնայած մեծ երջանկությանը, որ ապրում է հիմա, երբեմն, ունենում է տրամադրության անկումներ։

«Պահի տակ լինում են տրամադրության անկումներ, որովհետև հասկանում ես, որ ֆիզիկապես էլ ուժ չունես։ Երկու երեխայի դեպքում ավելի բարդ է, որովհետև մի գիշեր մեկը կարող է չքնել, հաջորդ գիշեր՝ մյուսը կամ նույն գիշերվա ընթացքում հերթափոխով են արթնանում։ Կարող են նաև միաժամանակ արթնանալ ու լացել։ Չգիտեմ էլ՝ որ դրությունն է ավելի բարդ։ Ուճասպառ ես լինում երկու երեխայի հետ, որոնք արդեն քայլում են, իսկ դու ուղղակի չես հասցնում իրենց հետևից, բայց նման անկումները 1 ժամից ավելի չեն տևում։ Դրա ժամանակն էլ չունես։)»,- նկատեց մայրիկը։

Ամուսնուն՝ հետուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանին, Յուլյան բնորոշեց որպես «շտապ օգնություն». «Նա ինձ համար մեծ օգնական է։ Ասում է՝ մի քիչ քնիր, ես կխնամեմ։ Ավելի հաճախ ես եմ փորձում այնպես անել, որ նա չարթնանա, եթե առավոտյան եթերի է։ Իհարկե, ոչ միշտ է ստացվում, երբ երկուսը միաժամանակ արթնանում են, լացում, մենակ չեմ կարողանում հանգստացնել երկուսին։ Արդեն ծանր են, դժվար է գրկել»։

Անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում շփումը սահմանափակելուն՝ Յուլյան նշեց, որ երբեմն դուրս են գալիս մաքուր օդ շնչելու։ Լինում են բակում կամ գնում մեծ այգիներ, օրինակ, Բուսաբանական, որտեղ շատ մարդ չկա։

Ստեղծված իրավիճակում զույգը փորձում է խուճապի չմատնվել, բայց և զգոնությունը չկորցնել։

«Ես խուճապի մատնվող չեմ։ Դրսից բերած ապրանքն ախտահանում եմ, բայց հասկանում եմ, որ ամեն ինչ հնարավոր չէ ախտահանել։ Դուրս գալիս ձեռնոց դնում եմ՝ դիմակ՝ ոչ։ Բոլորն էլ ասում են, որ դիմակ պետք է դնեն հիվանդ մարդիկ։ Ինչպես բոլոր խելամիտ մարդիկ, փորձում ենք հեռու մնալ այդ ամենից, բայց առանց պանիկայի։ Արտյոմն ավելի զգոն է, քանի որ աշխատանքի է գնում։ Անընդհատ լվացվում է, սպիրտային ախտահանիչներ օգտագործում»,- ասաց նա։

Դերասանուհու մտավախությունները կապված են ավագ սերնդի հետ. «Ավելի շատ լարում է ծնողների մասին մտածելը։ Արտյոմի ծնողներն ԱՄՆ-ում են, մեկուսացած են։ Նրա մայրը բժշկուհի է ու քաջ գիտակցում է պահի լրջությունը։ Իմ մայրն էլ զորամասում է աշխատում, իրենց մոտ էլ շփումը խիստ սահմանափակ է։ Այդ առումով հանգիստ եմ, բայց որքան էլ պանիկայի չենթարկվես, անընդհատ եկող բացասական լուրերը, երբեմն էլ, ապատեղեկատվությունն իրենց ազդեցությունն ունենում են»։

Կարդացեք նաեվ

«Արամեն տանը fece control է իրականացնում». ԱՆնա Թովմասյանը՝ ամուսնու զգոնության և մեկուսանալու մասին

Irina Abovyan

Հայ աստղերից ո՞վ է առաջինը կազմակերպել օնլայն համերգ իր երկրպագուների համար

Irina Abovyan

46 տարին խոչընդոտ չէ գեղեցիկ մարմնի համար. Հայդի Քլումն արեւայրուք է ընդունում առանց հագուստի (ֆոտո)

Irina Abovyan

«Գեղեցկուհի»․ Սիրուն Մինասը՝ գարնանային կերպարում

Irina Abovyan

Վաչե Ամարյան՝ աղջիկս, վայելք

Irina Abovyan

Արուս Տիգրանյանն այնպես է կերպարանափոխվել, որ Իննա Խոջամիրյանն անգամ չճանաչեց նրան

Irina Abovyan