Խոհանոց

Կանաչուց սոուս ձմռան համար․․․ ընդամենը 1 կապ կանաչի և 3 պճեղ սխտոր․․․

Այմժ կանաչին այնքան էժան ու հասանելի է, որ բոլորը կարող են գնել այն՝ առանց գումարը ափսոսելու։ Սակայն ձմռանն իրավիճակը այլ է լինում, բայց որքան մեծ է անգամ սառը եղանակին կանաչու թարմության բույրը վայելելու ցանկությունը։


Դիտեք նաև՝

Առաջարկում ենք պատրաստել սամիթից սոուս, որը անթերի համարդրվում է կարտոֆիլի, մսի և ձկան հետ։ Ընդամենը 1 գդալ ախորժելի սոուսը ձեզ կօգնի զգալ ամռան մասնիկը, եթե նույնիսկ դրսում ձյուն է։

Ի դեպ, եթե չեք սիրում սամիթ, կարող եք սոուսը նաև համեմից պատրաստել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սամիթ՝ 1 կապ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • ձիթայուղ կամ բուսայուղ՝ 2 ճ․գ․
  • կիտրոն՝ 0,5 հատ

Պատրաստման եղանակ․

Լավ լվանալ կանաչին։ Որպեսզի ազատվեք ամբողջ կեղտից և մանր միջատներից, դրեք այն ջրի մեջ և սպասեք 5–10 րոպե։ Չորացրեք։

Հեռացրեք ճյուղը, իսկ տերևները լցրեք բլենդերի մեջ։ Քամեք կես կիտրոնի հյութը և միացրեք սամիթի հետ։

Ավելացրեք սխտորն ու ձիթայուղը, հարեք՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Լցրեք սոուսը չոր մաքուր բանկայի մեջ, փակեք կափարիչով և պահեք սառնարանում։

Ցանկության դեպքում կարող եք նաև աղ ավելացնել, սակայն հաշվի առեք, որ այն փոխում է կանաչու համը։

Կարդացեք նաեվ

Զգուշացում նրանց համար ովքեր սիրում են խտացրած կաթ

Irina Abovyan

Կարտոֆիլով համեղ և արագ ուտեստ, առանց շատ ժամանակ կորցնելու

Irina Abovyan

Ինչպես պատրաստել ախորժակ

Irina Abovyan

Պատրաստում ենք ամառային բողկով աղցան/ Ծանրոց/

Irina Abovyan

Կանաչ լոբի Խաչիկի բաղադրատոմսով

Irina Abovyan

#ոսպ #նեխուր Ոսպով, նեխուրով շատ համեղ սալաթ

Irina Abovyan