Քաղաքականություն

Այն մարդիկ, ովքեր խոստանում են բերել «խաղաղություն և բարեկեցություն» ազգային նվաստացման պայմաններում, լկտի ստում են. Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մենք ապրում ենք մեր երկրի և ժողովրդի համար ամենաբարդ ժամանակաշրջանը: Պատերազմը, ամոթալի պարտությունը դավաճանության պատճառով, երկիրը ղեկավարելու և վտանգներին համարժեք արձագանքելու իշխանությունների անկարողությունը, այս ամենը հանգեցրեց փոխադարձ ատելության և սեփական ուժերի նկատմամբ հավատքի կորստի: Մեզանում մեր ուժի հանդեպ հավատը չի կարող մարմնավորվել լոկ «Ապագ Կա» կարգախոսներով և մուրճը ճոճելով։ Ինքներս մեր նկատմամբ ունեցած հավատը վերականգնվում է հանուն երկիրը և ազգը պահպանելու՝ փորձություններին և դժվարություններին դիմանալու պատրաստակամությամբ: Հենց ազգը, քանի որ ժողովուրդն իր բնույթով կոնֆորմիստ է, իսկ ազգը՝ մարտիկ: Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք փրկել երկիրը, ուրեմն պետք է պատրաստ լինենք զրկանքների: Միայն անձնազոհության պատրաստակամությունը կարող է երաշխավորել երկրի անվտանգությունն ու զարգացումը: Այն մարդիկ, ովքեր խոստանում են ձեզ բերել «խաղաղություն և բարեկեցություն» ազգային նվաստացման պայմաններում, լկտի ստում են ձեզ:

Այն մարդիկ, ովքեր ձեզ անվտանգություն են խոստանում՝ մեր հայրենիքի մի մասի թուրքերին կամ ադրբեջանցիներին զիջումների գնով, լկտի ստում են ձեզ: Այն մարդիկ, ովքեր ձեզ ասում են, որ կարող են այս խայտառակ իրավիճակում նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, լկտի ստում են ձեզ: Մի դարձեք նյութ գլոբալիստական փորձերի համար, եղեք ավելի խելացի, քան բոլոր նրանք, ովքեր ձեզ նենգաբար խաբում են»:

Կարդացեք նաեվ

Մեր առաջարկներն Ադրբեջանին ուժի մեջ են՝ Ադրբեջանն է ձգձգում․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Մենք սև ու սպիտակ չենք, ընդմիշտ եռագույն ենք. հայ գործիչները կոչով են հանդես եկել

Irina Abovyan

Քվեարկության նախնական արդյունքները 360 ընտրատեղամասերից

Irina Abovyan

Աննան զանգեց, Նիկոլի գործը կիսատ թողեց

Irina Abovyan

Փաշինյանը Հունից Դուրս Եկավ Ազգային ժողովում.Պատռվեց Բոլորի Դիմակները.

Irina Abovyan

Մարդուն, ում գեներալ-լեյտենանտի կոչում եմ տվել, դառել ա գեղերում Քոչարյանի բուկլետ բաժանող.Փաշինյան

Irina Abovyan