Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմացից տարբեր աստիճանի այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին տղամարդ է։ Թե ինչն է եղել պատճառը, որ նա Մարդու իրավունքների պատշտպանի գրասենյակի առջև ինքնահրկիզվել է, պարզում է։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է այդ քաղաքացու ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com

Կարդացեք նաեվ

Ամեն օր ես արտասանում եմ այս աղոթքը և կյանքս կարծես փոխված լինի

Irina Abovyan

Հաղորդվում է երեք գերիների՝ Հայաստան հնարավոր վերադարձի մասին

Irina Abovyan

36-ամյա կինը դանակով սպառնացել էր դեղատան աշխատակիցներին․ մանրամասներ (Տեսանյութ)

Irina Abovyan

Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք վայրերում

Irina Abovyan

Ուշադրություն. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Irina Abovyan

«Մենք ձեզ հող չե՛նք տա»․ անչափահաս ցուցարարն իր բանաստեղծությունը կարդաց հանրահավաքի ժամանակ

Irina Abovyan