Քաղաքականություն

Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան

Վերջին խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ճգնաժամը, որովհետեւ վերարտադրվեց այսօրվա իշխանությունը: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ներքաղաքական ճգնաժամը եւս հաղթահարված չէ, որովհետեւ խնդիրները լուծված չեն: Այս իշխանությունը վերարտադրվել է համատարած խախտումների պարագայում եւ ճգնաժամը չի կարող հաղթագհարվել, քանի դեռ մեր երկրի առեջււ կանգնած մարտահրավերները լուծված չեն: Չես կարող պետական պարտքն ավելացնելով աշխատավարձ տաս եւ հպարտանաս տնտեսության առաջընթացով: 42 տոկոսով այս իշխանությունը պետական կարտքն ավելացրել է: Ճգնաժամը խորանալու է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչ քայլեր է նախատեսում անել «Հայաստան» դաշինքը, Սաղաթելյանը պատասխանեց. «Մեզ մեղադրում են երկու բանի մեջ, որ ցույցեր չեք կազմակերպում, փողոց դուրս չեք գալիս, թշնամին մտնում է մեր տարածք, իսկ ընդդիմությունը ոչինչ չի անում: Այստեղ պետք է հասկանանք, որ ընդդիմությունը ոչ պետության անունից բանակցություններ վարելու հնարավորություն ունի, ոչ բանակին հրամաններ տալու եւ երկրի ինքնապաշտպանությունը կազմակերպելու իրավունք եւ հնարավորություն: Մենք անմիջապես արձագանքում ենք, բարձրաձայնում ենք խնդիրները, ցույց ենք տալիս այս իշխանության թերացումները: Եթե մենք հասկանանք, որ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ  թշնամին կդադարի կրակել մեր երկրի վրա, հենց առավոտյան կհանենք: հարցի լուծումն այս իշխանության հեռացումն է»:

Նա ընդգծեց, որ սխալ է մտածել, որ ԱԺ անցնելով իրենք կաշկանդում են ունենալու իրենց պայքարի մեջ. «Ընդհակառակը, մենք հիմա պայքարը տեղափոխում ենք նաեւ խորհրդարան»:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Բոբ Մենենդեսի հզոր «ապտակը» Ադրբեջանին և հարգանքի արժանի քայլը հայ գերիներ վերադարձի համար…

Irina Abovyan

Փաշինյանն ընդդիմադիր 2 խմբակցությունների անդամներին հրավիրել է հանդիպման

Irina Abovyan

Պարոն նախագահ, վռնդիր դրանց Սյունիքից։ Սոլովյովը՝ Պուտինին

Irina Abovyan

Ռազմագերիների հարցում Նիկոլը կա՛մ դեբիլ է, կա՛մ դիտավորյալ է արել, կամ երկուսը միասին է. Աշոտյան

Irina Abovyan

Աղվան Հովսեփյանի ընկերը պատմեց թե ինչ

Irina Abovyan

ՇՏԱՊ։ Թուրքիան Մտնում է Ղրիմ։ Պուտինը Գժված Զանգեց Էրդողանին

Irina Abovyan