Հասարակություն

ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարներ է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
 
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող 

տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով: 

ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Ինչպես ստուգել ձվի թարմությունը՝ մեկ բաժակ ջրի օգնությամբ

Irina Abovyan

Ինչպե՞ս տղա երեխա ունենալ. Լավագույն մեթոդները

Irina Abovyan

ԱՆ-ն դիմում է վերջին 2 օրվա ընթացքում «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիներին

Irina Abovyan

Անչափահասը, որ մեքենաների ջարդի հեղինակ է դարձել, նախորդ տարի մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնի

Irina Abovyan

Երեխեքի ոսկորները լցրել են մեշոկներն ու պահել. անհետ կորած զինծառայողի մայր

Irina Abovyan

Դաժան դեպք Երևանում. Հայտնաբերվել է Ռուսական ФСБ-ի գեներալի աղջկա դին. ՖՈՏՈ

Irina Abovyan