Հասարակություն

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին վճարել են միայն մարտին աշխատած 4 օրվա համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար:

14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:

Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից մեզ ընդամենն ասացին, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում:

Փաստացի, գործատուն պնդում է, որ իրենք առաջնորդվում են աշխատանքային օրենսդրությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ է սպասվում հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին, աշխատողները պնդում են, որ պարապուրդի մեջ գտնվող 14 (աշխատանքային 10) օրերի փոխարեն վարձատրվել են 4 օրվա համար: Ստեղծվում է յուրատեսակ փակուղի, որի առումով առավել հետևողական պետք է լինեն պատկան մարմինները»:

Կարդացեք նաեվ

Վիճաբանություն եւ դանակահարություն Արզականում. գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել

Irina Abovyan

38 տարեկան էի, երբ ծնվեց առաջնեկս․ Այժմ շատ եմ ափսոսում և ուզում եմ կիսվել իմ պատմությամբ, որ բոլոր կանայք դասեր քաղեն

Irina Abovyan

Լապշին. Միայն կատարյալ հիմարներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին թույլ տալ խոցել Elbit Hermes 900 անօդաչուն. բրավո՝ հայ զինվորականներին

Irina Abovyan

Արջերը վնասել են որսորդների մեքենաները

Irina Abovyan

Այսօր Երևանի մի շարք հասցեներում 6 ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Irina Abovyan

Աշխատանքը կորցրած ծնողներին 100 000 դրամ աջակցություն ենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan