Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները նույնպես չեն զիջում հերոս բժիշկներին. պացիենտներն էլ նրանց անվանում են «4 հրացանակիրներ»

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր հատուկ իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են ուղղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանին, հայտնելով, որ ԱԻՆ ՓԾ ողջ անձնակամզը կորոնավիրուսի դեմ պայքարում արդեն շաբաթներ շարունակ ապացուցեց, որ ուրիշի ցավ չկա:

Քաղաքացիները , որոնց մեծ մասը հրաժարվեցին իրենց տվյալներն հայտնել, համարձակություն ունեցան տեղեկացնել, որ իրենց ընտանիքների անդամները կորոնավիրուսի վարակման կասկածանքով մեկուսացվել են և նրանց անվտագ վայրեր են տեղափոխել ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները:

«Նրանք 4-ն են՝ ՀՀ ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարներ՝ Թաթուլ Ներսիսյանը, Հովիկ Հովակիմյանը, Գեղամ Այվազյանը և Տիգրան Բաբայանը:

Մենք այս կարճ ժամանակահատվածում տեսնելով նրանց հոգատար ու մարդկային վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, մի պահ նրանց համեմատեցինք հայտնի ու սիրված ֆիլմի՝ «4 հրացանակիրների» կերպարում, քանի որ նրանց գործողությունները համահունչ են այդ սիրված ֆիլմի հայտնի կարգախոսին՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Նույնիսկ «4 հրացանակիր» հերոսների անուններով էինք նրանց դիմում:

Ուզում ենք անկեղծ մեր երախտիքի խոսքն ուղղել այդ վարորդ-փրկարար տղաներին. թե՛ ձեր կատարած աշխատանքը, թե՛ բժիշկների, միշտ կհիշվի ու կգնահատվի մեր՝ շարքային մահկանացուներիս կողմից»:

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է նահանջում հակառակորդը

Irina Abovyan

Ինչպե՞ս ազատվել հերպեսից սխտորի օգնության շնորհիվ

Irina Abovyan

Մաքրուհին գնաց համարը հավաքելու, որտեղից երկու երիտասարդ էին հեռացել. սավանների տակ հայտնաբերածը ստիպեց նրան արտասվել

Irina Abovyan

Ռոմանտիկ զույգ. Լևոն Արոնյանի նոր, ջերմ լուսանկարն ընկերուհու՝ Անիտա Այվազյանի հետ

Irina Abovyan

Կադրեր Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարի վայրից

Irina Abovyan

Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan