Հասարակություն

Կորոնավիրուսի հետ կապված՝ Ոստիկանությունը, Ռազմական ոստիկանությունը, Ոստիկանության զորքերն ու ԱԱԾ ստորաբաժանումները Աշտարակի «գայի պոստի» մոտ շարունակում են կատարել պարետի որոշումը

Կորոնավիրուսի հետ կապված՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանության զորքերն ու ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունը Երևանում և մարզերում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 8-ին, Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, համագործակցելով Ոստիկանության զորքերի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հետ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գայի պոստ»-ի մոտ շարունակում էին 24-ժամյա ուժեղացված ծառայությունը. Երևան մտնող, Երևանից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդներին ստուգում էին՝ պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ունեն պարետի կողմից սահմանված անցաթուղթը և կրում են պաշտպանիչ դիմակներ։

Ուժեղացված ծառայությունը տևելու է այնքան, մինչև Հայաստանում կավարտվի արտակարգ դրությունը։

Կարդացեք նաեվ

5-6 հոգով առանց բացատրություն տալու հարձակվել են, ծեծի ենթարկել Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, հարազատներին

Irina Abovyan

Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն՝ Նորատուսցի Արան

Irina Abovyan

Նիկոլին հազար ու մի մեղքերի մեջ կարելի է մեղադրել, բայց…Սյուզաննա Սիմոնյանի դիպուկ գրառումը, որն անպայման պետք է կարդալ

Irina Abovyan

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած պացիենտների մասին

Irina Abovyan

Ազատվեք 8 կիլոգրամ ավելորդ քաշից այս բաղադրատոմսի շնորհիվ

Irina Abovyan

Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, 8 մարդ մահացել է

Irina Abovyan