Քաղաքականություն

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ 

Ինչպես հաղորդել է Ermenihaber.am-ը, այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։  

Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։Բաժանորդագրվ

Կարդացեք նաեվ

Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Irina Abovyan

Ապրիլյան պատերազմի անորակ դիզվառելիքի հետքերով․ ի՞նչ է պատմելու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը

Irina Abovyan

Գիշերը այս Տեսանյութը ցնցել է մամուլը, Սենսացիոն մանրամասներ Ալիևի և Քոչարյանի մասին

Irina Abovyan

Սերժ Սարգսյանի սիրելի կադրը նշանակվել է Զարուհի Բաթոյանի խորհրդական

Irina Abovyan

«Վայ էն պետությանը, որ Հրայր Թովմասյանի պարգևավճարի հույսին կմնա». Վահագն Հովակիմյան

Irina Abovyan

Ինչու 2018թ.-ին Սերժ Սարգսյանն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի

Irina Abovyan