Շոու-բիզնես

«Գնումները ես եմ անում, աղբը թափում, այդպես նաեւ մաքուր օդ շնչում». Լիա Զախարյան

Արտակարգ դրության այս օրերին Լիա Զախարյանը տնից չի բացակայում, սակայն մինչ այդ հասցրել է հերթական լուսանկարահանմանը մասնակցել: Նա ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել զբաղմունքների մասին, եւ ոչ միայն:


«Նախքան խստացումներն ամեն օր մեկուկես ժամ քայլում էի. Զեյթունից գնում էի Բաղրամյան, Դավթաշեն կամ Հաղթանակի զբոսայգի, Կասկադով իջնում էի կենտրոն, հետո նորից տուն էի բարձրանում: Մի անգամ իմ զբոսանքին միացավ ընկերուհիս, եւ միասին քայլելիս նկատեցի շատ գեղեցիկ այգի: Միշտ հիացել եմ ֆիլմերում, տեսահոլովակներում, լուսանկարներում այդպիսի տեսարանով, բայց երբեք առիթ չէր եղել նման վայրում հայտնվել, եւ որոշեցի պահն օգտագործել, հագուստիս ոճն էլ համընկավ»,-պատմել է Լիան:

Լիա Զախարյանը

Այսօր էլ փորձում է մի քանի րոպեով տնից դուրս գալ.«Տան անդամներին ասում եմ՝ ես առեւտուրը կանեմ, աղբը կթափեմ, այդպես նաեւ մաքուր օդ եմ շնչում եւ մի տեսակ արթնանում»:Դերասանուհին նշել է, որ օրը սկսում է 40 րոպե տեւողությամբ յոգայով.«Այժմ պահքի մեջ եմ եւ բանջարեղենային ու մրգային գեղեցիկ նախաճաշեր եմ պատրաստում, հետո պարտադիր գիրք եմ կարդում. երեկոյան չեմ թողնում, քանի որ գուցե հոգնեմ եւ քնեմ: Տներն եմ հավաքում, սենյակս եմ կարգի բերում, քանի որ շատ հաճելի է հանգիստը վայելել կոկիկ, օդափոխած սենյակում: Իրերս վերադասավորելիս հագուստներ եւ աքսեսուրաներ եմ գտել, որոնք երկու տարի է՝ չեմ օգտագործել: Արդյունքում նոր միտք հղացավ չօգտագործված, լավ վիճակում գտնվող կոշիկները, հագուստն ու պայուսակները տրամադրել անապահով ընտանիքներին: Ինձ միացան նաեւ ընկերներս: Մի մասն արդեն ուղարկել ենք, մյուս մասն էլ՝ կարանտինից հետո, որ փոխանցումն անվտանգ լինի»:

Լիան ամեն օր ժամանակ է տրամադրում նաեւ մարզումներին, չի մոռանում խնամել դեմքը.«Սա հիանալի ժամանակ է՝ ինքդ քեզ ավելի շատ ժամանակ տրամադրելու: Սիրում եւ գուրգուրում եմ մաշկս, մազերս, որից հետո, իհարկե, նայում եմ իմ սիրելի սերիալը եւ քնում: Եվ մինչեւ քնելը շուրջ 10 րոպե կանգնում եմ բաց պատշգամբում, մտքերս եմ իմի բերում, մտածում ներկա իրավիճակի մասին, աղոթում բոլորիս համար»:


Լիա Զախարյանը

Խոսել ենք նաեւ հետաձգված նախագծերի մասին.«Առանց աշխատանքի միշտ դժվար է եղել: Այն մարդկանցից եմ, ովքեր ոչ թե վայելում են արձակուրդը, այլ դեպրեսիայի մեջ ընկնում: Բայց, հավատացեք, այժմ էլ ազատ րոպե չեմ ունենում. բացի իմ զբաղմունքները, նաեւ ընտանիքիս անդամներին եմ շատ ժամանակ տրամադրում: Մի հումոր կա՝ տանն եմ մնացել, շփվել եմ տնեցիների հետ, պարզվեց՝ նորմալ մարդիկ են (ծիծաղում է,-հեղ.)»:

Զրույցի վերջում Լիան նշել է, թե ինչ է ուզում առաջինն անել, երբ համաճարակը նահանջի.«Ուզում եմ նստել ինքնաթիռ, որ ոտքերս կտրվեն հողից, վերեւում լինեմ, անպերից վեր: Ուզում եմ վերեւից նայել սպիտակ ամպերի տակ շողշողացող տանիքներին: Ուզում եմ հայտնվել այլ երկրում, օտար մարդկանց մեջ, օտար մշակույթում ու վայելել հանգիստս: Այս ամռան հետ կապված մի շարք պլաններ ունեի, բայց ամեն բան Աստծո կամքով է լինում, յուրաքանչյուր ճգնաժամից հետո մեծ վերելք է սպասվում: Սա հնարավորություն է, որ հասկանանք՝ կարելի է բավարարվել քչով, երջանիկ լինել տանը՝ քո ընտանիքով, ինքդ քեզնով: Երջանկությունը միայն դսրում չէ, ռեստորաններում եւ սրճարաններում չէ, հագուստի մեջ չէ»:

Կարդացեք նաեվ

Սոֆյա Պողոսյանի ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարը

Irina Abovyan

Լուսինե Թովմասյանի որդու մեկ ամյակ հեքիաթային խնջույքն ու յուրահատուկ տորթը

Irina Abovyan

«Հիմա պետք է Հունաստանում լինեի». Լյուսի Հայրապետյանը ծովը փոխարինել է Ջերմուկով

Irina Abovyan

WoW. Անճանաչելի սանրվածքով Եվա Ռիվասը սեքսուալ մերկացրել է կուրծքը (լուսանկարներ)

Irina Abovyan

«Բեմի մեռածը»․ Գրիգոր Դանիելյանն էլ չի դիմանում չաշխատելուն (լուսանկար)

Irina Abovyan

Վերա Բրեժնեւան թափանցիկ զգեստով թվարկել է «ամռան թրենդները» (վիդեո)

Irina Abovyan