Հասարակություն

60000 թեսթ, 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր եւ այլ սարքավորումներ ժամեր անց կլինեն Երեւանում. Տիգրան Ավինյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.

✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,
✅100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը:

Կարդացեք նաեվ

Սիրում եմ ձեզ պարոն վարչապետ․ Խնդրում եմ տարածեք և լայքեք, որ վարչապետը տեսնի, որ ամբողջ հայ ազգը իր կողքին է

Irina Abovyan

ԼՍԵԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ․ էն ինչ որ ես իմացա ՝ խայտառակություն էր․ ԶԻՆՎԵՔ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ․․․

Irina Abovyan

Չմեռա՝ առավոտ շուտ Արթուր Աբրահամի ամոթանքին էլ արժանացա…Րեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը

Irina Abovyan

2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ

Irina Abovyan

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Irina Abovyan

Երևանում փորձել են խեղդամահ անել «Արեշ» հյուրանոցային համալիրի տնօրենին

Irina Abovyan