Հասարակություն

Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականյան- Սերգեյ Լավրով հեռախոսազրույց

Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: 

Կողմերը քննարկեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Կարդացեք նաեվ

Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել եմ կորոնավիրուսային հիվանդության ներկա վիճակի մասին. Արսեն Թորոսյան Video

Irina Abovyan

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 116 զինծառայողի անուն

Irina Abovyan

2020-ին անցյալում թողեք ձեզ ցավ պատճառող մարդկանց

Irina Abovyan

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը Հայաստանում և Արցախում մինչև 8 աստիճան կնվազի, այնուհետև կբարձրանա

Irina Abovyan

Կրակը չի դադարում. Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ

Irina Abovyan