Խոհանոց

Այսպիսի պահածոյի անգամ 40 բանկան քիչ կլինի… փակոց, որ կգերի բոլորին

Առանձնահատուկ բուլղարական պղպեղ՝ օրիգինալ մարինադով… շատ համեղ պահածո, որը չի կարող դուր չգալ որևէ մեկին: Մի անգամ փորձելուց հետո՝ կցանկանաք ավելի հաճախ պատրաստել:

Դիտեք նաև՝

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարմիր բուլղարական պղպեղ՝ 1 200 գ արդեն մաքրած վիճակում
  • կանաչ բուլղարական պղպեղ՝ 2 հատ
  • կանաչի ցանկացած տեսակի՝ 1 կապ
  • կծու պղպեղ՝ 2 հատ կամ ըստ ճաշակի
  • ձեթ, քացախ 9 %՝ յուրաքանչյուրից 120 մլ
  • աղ՝ 3թ.գ.
  • շաքարավազ՝ 5ճ.գ.

Ցանկության դեպքում կարող եք նաև սխտոր ավելացնել:

Պատրաստման եղանակ.

Բուլղարական պղպեղը կտրատել երկար բարակ ձողիկների, կծու պղպեղը մանր կտրատել:

Կանաչ պղպեղն ու կանաչին, նաև կծու պղպեղը մանրացնել բլենդերով:

Զանգվածը լցնել կտրատած կարմիր պղպեղի վրա, ավելացնել քացախը, ձեթը, աղն ու շաքարավազը, խառնել ձեռքերով:

Աղցանը 4 ժամով թողնել կափարիչով ծածկված վիճակում՝ չմոռանալով խառնել յուրաքանչյուր կես ժամը մեկ:

Աղցանը լցնել մաքուր բանկաների մեջ, ավելացնել մնացած հյութը:

Բանկաները դնել կաթսայի մեջ՝ սրբիչի վրա, ծածկել կափարիչներով, գոլ ջուր լցնել՝ մինչ բանկայի վերևի հատվածը:

Եռալու պահից սկսած ստերիլիզացնել 25 րոպե:

Հերմետիկ փակել կափարիչները, շուռ տալ բանկաները ու թողնել, որ սառեն: Պահել մութ սառը տեղում:

Կարդացեք նաեվ

Անչափ համեղ ուտեստ՝ կոտլետների փոխարեն։ Այն կգոհացնի Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին

Irina Abovyan

Բամիայով ուտեստ

Irina Abovyan

Կաղամբով համեղ ընթրիք, որը շատ կհավանեն թե՛ մեծերը, թե՛ փոքրիկները

Irina Abovyan

Կարկանդակ պանրով

Irina Abovyan

Տեսեք, թե ինչ համեղ ուտեստ կարող եք պատրաստել հավով և ծաղկակաղամբով

Irina Abovyan

Պատրաստենք միասին. Բամիայով հավ

Irina Abovyan