Հասարակություն

Կռվից հետո 4 հոգով գնացել են տան բակ, վնասել մեքենան, քաշքշել ու հայհոյել մորն ու կնոջը, ապա դանակահարել տղամարդուն

Հուլիսի 20-ին, ժամը 02.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մադինա գյուղի մի բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Մադինա գյուղի 3-րդ փողոցում հիվանդանոց տեղափոխվածն ու 4 անձ կենցաղային հարցերի շուրջ վիճել են, հայհոյել ու քաշքշել են իրար: Վիճաբանությունից հետո այդ անձինք գնացել են տղամարդու տան բակ, վնասել նրա ավտոմեքենան, քաշքշել և հայհոյել են մորն ու կնոջը, իսկ տղամարդուն նկատելով՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել, ապա կտրող-ծակող գործիքով երկու անգամ խփել են նրա ազդրին և գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մարտունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքները պատճառել է Գեղհովիտ գյուղի 23-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մյուս երեք մասնակիցները բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։բ

Կարդացեք նաեվ

Թումանյան փողոցի սրճարաններից մեկի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը․ բերման է ենթարկվել Երևանի 21-ամյա բնակիչ

Irina Abovyan

ՔԻՉ ԱՌԱՋ ՊՆ մամլո խոսնակը հայտնեց գիշերը սահմանում տիրող իրավիճակի մասին

Irina Abovyan

Պարետի որոշումներն անտեսվել են. Գառնու տաճարում մարդաշատ երեկույթ էր

Irina Abovyan

Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժքույրն ինքնասպան է եղել. Daily Mail (ֆոտո)

Irina Abovyan

Խփվելուց առաջ որդուս հետ խոսեցի, ասաց՝ պինդ ենք, դուք էլ պինդ կացեք․ Դավիթ Ամալյան

Irina Abovyan

Մի պահ թվում էր՝ վերջին վայրկյանն է, որ ապրում ենք. կին հետախույզ

Irina Abovyan