Հասարակություն

Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Եվրոբլոկի» արտադրամասում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի

vԱրարատի մարզում, հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև «Խաչիկ Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրենն է:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կարդացեք նաեվ

106 մարմինն անճանաչելի են, 11 մարմնի մոտ կան փաստաթղթեր ու իրենց կարող է ճանաչեն. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)

Irina Abovyan

«Անզիջում մարտեր» 64 վանդականի խաղատախտակի վրա․ ՊՆ խոսնակը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Պատգամավորի կինը մերկապարի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

Irina Abovyan

Ընտրված ծաղիկը ձեզ այսօր հաղորդագրություն կբերի Ձեր պահապան Հրեշտակից

Irina Abovyan

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Irina Abovyan

Ինչպես խնամել մազերը գարնանը

Irina Abovyan